Աշակերտական խորհուրդ

 Աշակերտական խորհրդի անդամները

2018-2019 ուս տարի

 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում 02.10.2018թ. տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Քվեարկության արդյունքում աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Սարգսյանը:
Շնորհավորում ենք մեր սանին և մաղթում բեղուն աշխատանք

 



 

   2017-2018 ուս տարի

 Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի ընտրություն: Թեկնածուները երեքն էին` Մկրտչյան Տաթևիկ (X1 դասարան), Անդրեասյան Սամվել (X2 դասարան) և Ափինյան Լիլիթ (XI1 դասարան):
     Ընտրական գործընթացին հետևում էին թեկնածուների վստահված անձիք և դիտորդներ տարբեր կազմակերպություններից:
Փակ քվեարկության արդյունքում դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց X1 դասարանի աշակերտ Սամվել Անդրեասյանը:

 



2016-2017 ուս տարի

2016թ-ի հոկտեմբերի 11-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ 2016-2017 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Մկրտիչ Կոբալյանը (X2), Հայարփի Հովհաննիսյանը (X2), Սիլվա Գինոսյանը (X1):Բոլոր թեկնածուները ունեին վստահված անձիք.
Սիլվա Գինոսյան – Արթուր Ասատրյան (XII3 դասարան)
Մկրտիչ Կոբալյան – Հովհաննես Կոբալյան – (XII3 դասարան)
Հայարփի Հովհաննիսյան — Տիգրան Սարիբեկյան (XII3 դասարան)
Նախագահն էր՝ Թեհմինե Բաղրամյանը, քարտուղարը՝ Էմանուել Աբովյանը:
Ընտրությանը մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտները: 75 կողմ ձայների մեծամասնությամբ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Մկրտիչ Կոբալյանը:

 



 

2015-2016 ուս տարի 

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Սեպտեմբերի 24-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ 2015-2016 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Թեհմինե Բաղրամյանը և Տիգրան Ղազարյանը:
Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 10-12-րդ՝ դասարաններում: Տեղի ունեցած ակտիվ քննարկման արդյունքում աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի վերաբերյալ:
Ընտրությունը ընթացավ դպրոցի սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
Այսպիսով սեպտեմբորի 24-ին ձայների մեծամասնությամբ Վանաձորի N17 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Թեհմինե Բաղրամյանը: