Առաջադեմ աշակերտներ

Մեր շնորհալիները

 

ՀՀ ԿԳՆ  <<Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Փափախչյանը <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված <<Էպոսյան օրեր>> ամենամյա փառատոնի եզրափակիչ փուլում ստացավ մասնակցության համար պատվոգիր և խորհրդանշական նվերներ:



 

 

Ս/թ փետրվարի 10-ին <<Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանակապատանեկան 25-րդ փառատոնի եզրափակիչ փուլում Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ 10-րդ դասարանի սաներ Լիլիթ Փափախչյանը և Լուսինե Ասատրյանը ստացան <<Լավագույն մասնակցության>> պատվոգրեր, իսկ Կիմա Պողոսյանը ` <<Գերազանց մասնակցության>> պատվոգիր: Դպրոցն արժանացավ շնորհակալագրի: Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նոր ձեռքբերումներ:



 

 

Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնում>> Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ա/դ 10-րդ դասարանի աշակերտուհի Կիմա Պողոսյանը 15-17 տարիքային խմբի մարզային փուլում զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը:
Սրտանց շնորհավորում ենք մերի սիրելի աշակերտուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ:



 

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների միջև տեղի ունեցավ վոլեյբոլի մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց
10-րդ դասարանը և արժանացավ տնօրինության կողմից պատվոգրի:



 

       12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտուհի Ռուզաննա Պետրոսյանը արժանացել է հավաստագրի Հայաստանի բաց հասարակություն հիմնադրամից կանանց հիմնախնդիրներին նվիրված շարադրությունների մրցույթին մասնակցելու համար: Ուսուցիչ Ա. Պապոյան



 

      9-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ափինյանը բազմաթիվ փառատոնների մասնակից է, նա արժանացել է պատվոգրերի և արժանացել է բարձր գնահատականների:



 

       9-րդ դասարանի աշակերտուհիներ Անահիտ Բալյանը և Արաքսյա Հովհաննիսյանը արժանացել են շնորհակալագրի 2016թ. ՎՊՀ-ում կազմակերպված օլիմպիադայում <<Աշխարհագրություն>> առարկայից ցուցաբերած գիտելիքների համար:



 

          Аида Закарян получила грамоту и специальный приз жюри за оригинальность выбора произведения в региональном конкурсе чтецов посвященном 25-летию провозглашения независимости Республики Армения <<И пробуждается поэзия во мне>>.

 



 

           <<Հայ պոեզիայի և ասմունքի>> համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոն 8-րդ դասարանի աշակերտուհիներ Լիլիթ Փափախչյանը և Լուսինե Ասատրյանը պարգևատրվել են պատվոգրով ՝ <<Հայ պոեզիայի և ասմունքի>> համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոնում գերազանց մասնակցության համար:



 

          Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Թովմասյան Ամալյան և 11-րդ դասարանի աշակերտ Խաչատրյան Դավիթը պարգևատրվել են պատվոգրով, արժանացել շքանշանի, և անունները գրվել են <<Մեծ միջազգային հանրագիտարան>> գրքում :



 

            <<Ժողովրդավարությունը և Հայաստանը>> թեմայով շարադրության համար 12-րդ դասարանի, հումատիտար հոսքի աշակերտուհի Պետրոսյան Ռուզաննան պարգևատրվել է հուշանվերով:



          Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի IX դասարանի սան Արաքսյա Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ Լոռու մարզի մարզպետ Ա. Նալբանդյանի կողմից 2016թ. դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլին ակտիվ մասնակցության և ցուցաբերած լավագույն արդյունքների համար՝ պատվոգրով:



 

            2016թ. մարտի 19-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագիրը:  Վանաձորի N17 ավագ դպրոցը պարգևատրվեց պատվոգրով մրցույթին ակտիվ մասնակցելու համար:

 



 

Չինական բացիկներ՝պատրաստված հայ երեխաների կողմից

        Դպրոց-կենտրոնների միությունը ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ ՀՀ բոլոր դպրոցների աշակերտների շրջանում իրականացրել է Չինական Ամանորին նվիրված չինական ձեռագործ բացիկների ցուցահանդես:
Բացիկներ պատրաստմանը մասնակցում էին նաև Մովսես Խորենացու անվան N17 դպրոցի աշակերտները: Մասնակցության համար նրանք ստացան վկայագրեր և հուշանվերներ:



 

       Օդաբաշյան Ռուբիկը մասնակցել է <<Ռուսական արջուկ>> մրցույթին և արժանացել է հատուկ մրցանակի:



 

         Մեղու. հայերենը բոլորի համար մրցույթ