Մեր առօրյան

ՀՀ ԿԳՆ<< Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտների հետ << Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեցին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելությունների բաժնի ղեկավար` Հայկ Սարգսյանը, և կարիերայի կենտրոնի աշխատակից` Բելլա Խաչատրյանը:



 

 

Հովհ. Թումանյան 150
Փետրվարի 21-ը համարվում է լեզվի միջազգային օր:
Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության և Էության ամենախոշոր փաստը,ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգևոր կարողությունների ամենաճոխ գանձարանը,հոգին ու հոգեբանությունը:
Մեծ Լոռեցու 150 ամյակը նշեցինք 17-րդ ավագ դպրոցում` տնօրենի,ուսմասվարի,ուսուցիչների և մեր սիրելի տասներորդցիների հետ:
Դու մի հավատա ժպտուն աչքերին,
Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծերին`
Միամիտ մարդկանց քաշելու համար…



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հարություն Էնֆենջյանի անվան դասասենյակի անվանակոչումը: Դասասենյակը կահավորել և վերանորոգել է դպրոցի նախկին սան, Հ.Էնֆենջյանի որդի Վարդան Էնֆենջյանը:
Միջոցառմանը հրավիրված էին Էնֆենջյան ընտանիքի անդամները, մտերիմներն ու բարեկամները, գործընկերները, հյուրեր ՎՊՀ-ից` դասախոսներ <<Օտար լեզուների>> ամբիոնից:



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրինությունն ու դասղեկները կազմակերպեցին համադպրոցական էքսկուրսիա` Դսեղ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները մասնակցեցին Մեծ լոռեցու 150 ամյակին նվիրված միջոցառմանը:



 

Գիրքը լավագույն նվերն է ցանկացած առիթի: Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող միջոցառումը մեծ ժողովրդականություն է վայելում:
ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասղեկներն ու աշակերտները մեծ խանդավառությամբ ու սիրով գեղարվեստական գրքեր նվիրեցին Վանաձորի թիվ 7,16,27,28,30 հիմնական դպրոցի տնօրեններին:



 

2019թ. փետրվարի 6-13-ը ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ>> X դասարանի աշակերտները մասնակցեցին «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին` <<Էներգիաարդյունավետություն>> թեմայով: Դասընթացի նպատական էր զարգացնել սեփական փորձը և կյանքի իրավիճակները հասկանալու ու վերլուծելու կարողությունը, օգնել մարդկանց օգտակար և արդյունավետ որոշումներ կայացնել իրենց կյանքում, գործել այդ որոշումների համաձայն և պատասխանատվություն ստանձնել սեփական գործողությունների համար:
Աշակերտները բավականին ոգևորված էին և մեծ խանդավառությամբ էին մասնակցում, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում կարողացան ստանալ բավականին գիտելիքներ` սեմինարավարների գիտելիքների և հմտության շնորհիվ:



 

2019թ. փետրվարի 7-ին Վանաձորի 11-րդ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ ` <<Ամուլսարի շահագործումը արդարացված է>> թեմայով ` Վանաձորի N17 ա/դ-ի և ՎՊՀ հենակետային վարժարանի թիմերի միջև:
Բանավեճն ընթանում էր բուռն ու հետաքրքիրմթնոլորտում: Երկու թիմերն էլ ոգևորված էին և բովանդակային խաղ խաղացին: Խաղն ավարտվեց N17 դպրոցի թիմի հաղթանակով:



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ս.Թազայանի ուղեկցությամբ այցելեցին ՎՊՀ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի, համալսարանի լաբորատոր պայմանների հետ, ինչն էլ կնպաստեր նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր գրական ցերեկույթ` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին:
Աշակերտները հանդես եկան ասմունքով, Սևակի մասին հայ և օտարազգի մեծերի արտահայտած մտքերով:



 

 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում 22.01.2019թ. կազմակերպվել էր տրամաբանական խաղ-մրցույթ <<Մաթեմատիկա>> առարկայից: Մրցույթը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Բախչինյանը 11-1 և 11-2 դասարարնների միջև: Խաղն ընթացավ երեք փուլով: Վերջնական արդյունքում հաղթող ճանաչվեց 11-2 դասարանը:



 

 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում 23.01.2019թ. հյուրընկալեցինք Լոռու, Արմավիրի և Արագոծոտնի մարզերում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս, Երևանի կրթա-գիտական ինստուտի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ պարոն Սահակ Ղուդրատյանին և պատվավոր հյուպատոսի օգնական Լիանա Մելքումյանին, ովքեր խոսեցին ԵԿԳ ինստուտի մասին, զրույց վարեցին մասնագիտական կողմնորոշման թեմայով:
Պարոն Ղուդրատյանը շեշտեց, որ դպրոցից գնում է մեծ բավականություն ստացած և բարձր տպավորություններով:



 

 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում գործում է արվեստի կենտրոն, որտեղ իրենց գեղագիտական ճաշակն են զարգացնում համայնքի երեխաները:



 

 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում 10.01.2018թ. աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական դաստարակությունը բարձր պահելու նպատակով ՆԶՊ-ի դասաժամին <<Դասը վարում է սպան>> խորագրով դաս վարեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Արծրունի Խաչատրյանը: Դասի թեման էր Արցախի ազատագրումը, ՀՀ զինված ուժերի կազմավորումը:



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի ծնողական և աշակերտական խորհրդի հետ <<Անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործություններ>> թեմայով զրույց վարեց ոստիկանության ԼՄ վարչության Վանաձոր քաղաքի Տարոն բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ ոստիկանության փոխգնդապետ Ֆ.Խուդինյանը:



«Բարին արա» բարեգործական ակցիայի շրջանակում ՀՀ ԿԳՆ «Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներն այցելեցին Վանաձորի Ծերերի տուն:Նրանք մեծ ոգևորությամբ մրգերից ու քաղցրավենիքից բաղկացած ծանրոցներ էին պատրաստել Ծերատան բնակիչների համար:Բարեգործական ակցիային միացավ նաև Տավրոս թաղամասի բնակիչ Կ. Մարաբյանը,ով համեղ տորթ էր պատրաստել:Գեղանկարչուհի Օվասաննա Թադևոսյանը գեղեցիկ նվեր էր պատրաստել Ծերատան տնօրինության համար՝նկարազարդ ափսեի տեսքով: Դպրոցի սաները գեղեցիկ ասմունքով,երգ ու պարով հանդես եկան:Մեզ էին միացել նաև թիվ 17 ավագ դպրոցին կից դհոլի խմբակի սաները,ովքեր հանդես եկան հիանալի կատարումներով՝գեղարվեստական ղեկավար Վաղինակ Դարբինյան:Աշուղական դպրոցի սաներ Միլենա Էվոյանը և Հայկ Հարությունյանը հրաշալի երաժշտական կատարումներով կատարյալ դարձրեցին այցելության գեղարվեստական մասը:Շնորհակալ եմ բարեգործական ակցիայի բոլոր մասնակիցներին ՝ այդքան պատրաստակամ լինելու համար:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ նոյեմբերի 8-ին կազմակերպվել էր <<Մեդիագրագիտություն>> թեմայով դաս:

Այն վարեց Լոռու մարզի <<Ֆորտունա>> հեռուստաընկերության լրագրող Հերմինե Յավրյանը:
Ներկայացվեց, թե ինչ է մեդիան, ինչպես տարբերել կեղծ և ճիշտ լրատվությունը: Հետաքրքիր հարցուպատասխանի միջոցով մեկնաբանեցին, թե որքանով է ազատ ՀՀ մամուլն ու լրատվական դաշտը:
#MILWEEKARM18 #Vanadzor17



 

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներն: <<Մասնագիտական կողմնորոշման>> թեմայով զրույց վարեցին ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, <<Կիրառական ֆիզիկա և ճարտարագիտական գրաֆիկա>> ամբիոնի լաբորատորիայի վարիչ
Մարինե Մանուկյանը և դասխոս, արտաքին կապերի համակարգող Տաթև Մարգարյանը:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում սկսվել է ներքին գնահատման գործընթացը:



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում կազմակերպվել էր կլոր սեղան ` նվիրված Կարինի <<Սանասարյան>> վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին:



 

ՎՊՀ-ի <<Ռուսաց լեզվի>> ամբիոնի վարիչ Մ. Առուստամյանը, <<Մանկավարժության>> ամբիոնի դասախոս, ՄԳԴ դոցենտ Սեդա Բեժանյանը այցելեցին
ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ, <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեցին ավարտական դասարանի աշակերտների հետ:



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի սաները ծնողխորհրդի նախաձեռնությամբ <<Ուսուցչի տոնի>> կապակցությամբ գեղեցիկ անակնկալ էին կազմակերպել դպրոցի ողջ կոլեկտիվի համար:
Այսօր Ուսուցչի օրն է, տոն, որը ևս մեկ առիթ է գնահատանքի և երախտիքի խոսքեր հնչեցնելու ձեր հասցեին: Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, ձեր հայրենասիրության և այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով մեզ, մեր ընտանիքներին:



 

ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի <<Ֆիզկուլտուրա>> առարկայի ուսուցիչ Արման Սարգսյանը և նրա սաները Երևանում կայացած <<Erevan open>> միջազգային բաց առաջնությունում գրավել է պատվավոր առաջին տեղը:
Շնորհավորում ենք մեր ուսուցչին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:



 

ՀՀ ԿԳՆ Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ սկսվել են Հարություն Էնֆենջյանի անվան անգլերենի մեթոդական կաբինետի վերանորոգման աշխատանքները:



ՀՀ ԿԳՆ Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ  10-րդ դասարանի աշակերտները Վ.Սիմոնյանի, Ա.Պետրոսյանի և Ա.Դավթյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին մասնակցեցին Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու <<Նարեկացի>> երիտասարդաց միության կողմից կազմակերպված Խաչերթին:
Խաչերթի մասնակիցները Սրբազան հոր հանդիսապետությամբ և քահանա հայրերի մասնակցությամբ մասնակցեցին երեկոյան ժամերգության միասնական աղոթքին` հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության:
Աշակերտները սիրո և պատասխանատվության գիտակցումով մոտեցան այս արարողակարգին:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի անգլերենի դասասենյակը վերանորոգելու և կահավորելու համար <<Համաձայնագիր>> ստորագրվեց դպրոցի նախկին փոխտնօրեն, անգլերենի ուսուցիչ Հարություն Էնֆենջյանի որդու` Վարդան Էնֆենջյանի և դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանի միջև:
Դասասենյակը կանվանակոչվի երջանկահիշատակ Հարություն Էնֆենջյանի անունով:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ>> ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանում 11.09.2018թ. տեղի ունեցավ դասղեկական ժամ <<Ընկերություն, ընկերասիրություն>> թեմայով: Դասարանը բաժանվեց 4 խմբի: Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց աֆորիզմներ և տվեց դրանց բացատրությունները: Որպես ընկերության վառ օրինակ քննարկվեց Հովհ. Թումանյանի <<Իմ ընկեր Նեսոն>> ստեղծագործությունը, <<Երկու ընկեր>> և <<Ընկերները ու կարպետը>> առակները:
Դասի վերջում խմբերը գունավոր թղթերի վրա գրեցին թե ինչի են պատրաստ հանուն ընկերության:



 

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ա/դ մանկավարժական խորհրդի 2018 թ. օգոստոսյան նիստ



 

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ա/դ կազմակերպվել էր միջոցառում` նվիրված կանանց միամսյակին: Միջոցառման ընթացքում հնչած գեղեցիկ ու սրտաբուխ խոսքերը, երգն ու պարը ստեղծեցին բարի ու դրական մթնոլորտ:



 

34 տարի առաջ` մարտի 12-ին, Սիլվա Չիլինգարյանը և ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ իր ամուսինը Բեյրութում դարանակալորեն հարձակման ենթարկվեցին ՀԱՅ ԴԱՏԻ անունից սնվող կուսակցության- բանդայի կողմից։ Հինգ ամսական հղի Սիլվա Չիլինգիրյանը զոհվեց, իսկ իր ամուսինը ծանր վիրավորվեց։ Նրանց «հանցանքը» իրենց պաշտելի Հայրենիքին անմնացորդ ծառայելն էր։
Վանաձորի N 17 ավագ դպրոցի կոլեկտիվը հարգանքի տուրք մատուցեց Սիլվա Չիլինգարյանի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով ԱՍԱԼԱ-ի հուշակոթողին:



Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Քոչարյանը 10-րդ դասարանի տնտեսագիտական և ընդհանուր հոսքերի աշակերտների հետ կազմակերպել էր <<Մեր մեծագույն գանձերն են հայոց լեզուն և մեր պատմությունը>> խորագրով վիկտորինա, որը նվիրված էր Մայրենիի օրվան և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Բուռն պայքար ծավալվեց <<Տիր>> և <<Վահագն>> խմբերի միջև, աշակերտներն ցուցաբերեցին հայոց լեզվից, հայ գրականությունից ու հայոց պատմությունից ստացած գիտելիքները, հարցաշարը կազմել էին Ա.Քոչարյանը և Ս.Թազայանը:
Հետաքրքիր խաղ էր, հաղթեց <<Վահագն>> թիմը:



 

    Մաթեմատիկայի ուսուցչուհի Տ.Անտինյանը հումանիտար հոսքի 10-րդ դասարանում կազմակերպել էր բաց դաս <<Հանրահաշիվ>> առարկայից` <<Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունները թեմայով:  Աշակերտները ակտիվ պատասխանեցին ուսուցչուհու հարցերին, էլեկտրոնային գրատախտակին կատարեցին ցուցադրվող գրաֆիկների ձևափոխությունները, որոշեցին կետի կոորդինատները` եռանկյունաչափական ֆունկցիաների միջոցով:
Դասը հոջողված էր, դասի ընթացքում աշակերտներն անկաշկանդ էին, իսկ ուսուցչուհին հանգիստ ղեկավարում էր դասապրոցեսը:



Ավարտական քննություններ 2017



<<Հայկական Կարիտաս>> ԲՀԿ-ի և <<Խաչվող ուղիներ>> ՍՀԿ-ի կազմակերպած <<Բարին արա>> հոբելյանական 10-րդ ամփոփիչ միջոցառման շրջանակներում Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ա/դ արժանացավ շնորհակալագրի և խորհդանշական դրոշի:


 

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ա/դ մի խումբ աշակերտներ զինղեկ Ռ. Մադարյանի գլխավորությամբ մասնակցեցին <<Կորյուն>> ռազմամարզական խաղերին և զբաղեցրին պատվավոր 2-րդ հորիզոնականը:Շնորհավորում ենք:



 

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ա/դ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Սիմոնյանը 11-1 դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր Վ. Թոթովենցի <<Կյանքը հին հռովմեական ճանապարհ վրա>> ստողծագործության քննարկումը:
Աշակերըժտները կարդացել էին ստեղծագործությունը, վերլուծեցին առանձին հատվածներ և ինքնուրույն արտահայտեցին իրենց տեսակետները:



 

Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց <<Հայկական Կարիտաս>> ԲՀԿ-ի և <<Խաչվող ուղիներ>> ՍՀԿ-ի կազմակերպած <<Բարին արա>> ամենամյա համաքաղաքային ակցիային: Դպրոցը հանդես եկավ գեղեցիկ նախաձեռնությամբ: Աշակերտները քաղցրավենիքի, հիգիենայի պարագաների և հագուստի ծանրոցներ և նամակներ ուղարկեցին հայկական բանակում ծառայող մեր քաջարի զինվորներին:



 

Դիլիջանի Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված բացվեց հուշարձան և կատարվեց կուրսանտների երդման արարողություն: Միջոցառմանն իրենց ներկայությունը ցուցաբերեցին Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ա/դ աշակերտներ` զինղեկ Ռ.Մադարյանի և Գ.Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ` զինղեկ Գ.Սուքիասյանի գլխավորությամբ:
Ուխտագնացությունը շարունակվեց դեպի Պարզ լիճ: Օրը հագեցած էր և հետաքրքիր:



 

Բաց դաս ` ՆԶՊ (գործնական աշխատանք) <<Ականներ, ականապատ դաշտեր և, հայտնաբերելու դեպքում, իրենց գորոծողությունները>>:
Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ ՆԶՊ առարկայի ուսուցիչ Ռ.Մադարյանը կազմակերպել էր բաց դաս ` 10-րդ դասարանի աշակերտների հետ:
Ստեղծվել էր պայմանական ականապատված դաշտ` հակատանկային, հակահետևակային ականների հայտնաբերման նպատակով: Ստուգվեցին աշակերտների ` մինչ այդ ստացած տեսական գիտելիքները, ուսուցանվեց նորը:



 

<<Հասարակագիտություն>> առարկայի ուսուցչուհի Ա.Պապոյանը կազմակերպել էր բաց դաս ` <<Դատական համակարգը>> թեմայով ` 11-1 դասարանի աշակերտների հետ:



Դպրոցում կազմակերպվել էր կլոր սեղան ` 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ` <<Սերը և ժամանակը>> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր ուսուցչուհի Ջ.Գրիգորյանը:

Աշակերտները ներկայացրեցին սիրո տարբեր դրսևորումները, արտահայտեցին իրենց տեսակետները տարբեր աֆորիզմների միջոցով և գրական ստեղծագործություններից արեցին մեջբերումներ:
Կլոր սեղանն առանձնահատուկ էր նրանով, որ աշակերտներն արտահայտվեցին ռուսերենով և ներկայացրեցին իրենց իսկ տեսակետները:


Դպրոցի  12-րդ դասարանի աշակերտների հետ <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեց Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտի արտաքին կապերի համակարգող, <<Անգլերենի>> դասախոս Տաթևիկ Մարգարյանը:



Դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների միջև տեղի ունեցավ վոլեյբոլի մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց

10-րդ դասարանը և արժանացավ տնօրինության կողմից պատվոգրի:



Ֆիզիկայի ուսուցչուհի Լ.Սաղումյանը կազմակերպել էր մրցույթ 10-րդ դասարանների միջև` <<Ստուգիր գիտելիքներդ ֆիզիկայից>> թեմայով: Մրցույթի նպատակն էր ` ստուգել 9-րդ դասարանի թեմաների յուրացման աստիճանը:

Թիմերն ընտրել էին <<Էվրիկա>> և <<Արեգակ>> անունները: Մեկ միավոր առավելությամբ հաղթող ճանաչվեց <Արեգակ>> թիմը:



Դպրոցի  մի խումբ աշակերտներ զինղեկ Ռ.Մադարյանի և դաստիարակչական գծով փոխտնօրեն Վ. Սիմոնյանի գլխավորությամբ հոկտեմբերի 27-ին մասնակցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված համաքաղաքային միջոցառմանը:



 

Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ հումանիտար հոսքի աշակերտները, պատմության ուսուցիչներ` Ա.Պետրոսյանի և Ս.Թազայանի գլխավորությամբ հոկտեմբերի 20-ին մասնակցեցին ԵՊՄՀ-ի <<Պատմության և իրագիտության>> ֆակուլտետի կողմից կազմակերպված <<Հայոց պատմություն>> առարկայի օլիմպիադային:



 

<<Դպրոց-կենտրոնների միության>> անդամ Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 24-ին կազմակերպվել էր ամփոփիչ դաս քլաստեր դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ (Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմն. դպրոց, Դ.Վարուժանի անվան թիվ 16 հիմն. դպրոց, Վիդրոջենյա թիվ 28 հիմն. դպրոց)` համապատասխան ներկայացված պլանի: Վերջում մասնակից աշակերտները ցուցադրեցին իրենց աշխատանքները, մեկնաբանեցին պաստառները և խրախուսվեցին պատվոգրերով: Դպրոցների աշակերտների ներկայացրած աշխատանքներից ընտրվեցին մեկական պաստառներ, որոնք էլ կներկայացվեն <<Դպրոց-կենտրոնների>> միության պաստառների մրցույթին:
Դասը վարեց Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ա/դ դաստիրակչական գծով փոխտնօրեն Վարդուհի Սիմոնյանը:



 

 

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 20-ին կազմակերպվել էր դաս` բնության գրկում` 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Աշխարհագրության ուսուցչուհու հետ աշակերտներրը ուսումնասիրություններ կատարեցին Չիչկանի վտակի առափնյա հատվածում, որոշեցին ջրի հոսքի ուղղությունը, չափեցին ջերմաստիճանը, աշխատեցին կողմնացույցով, իսկ հավաքած նմուշներով որոշեցին հերբարիումներ պատրաստել:



 

 

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները մեծ ակտիվությամբ մասնակցեցին հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին:
Ամբողջությամբ մաքրվեց դպրոցի ներսն ու շրջակայքը, որից հետո շրջայց կատարվեց, որի արդյուքնում մաքրվեցին Տավրոս թաղամասի աղտոտված հատվածները:



 

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 20-ին կազմակերպվել էր վիկտորինա <<Կենսաբանություն>> առարկայից, որին մասնակցում էին 10-11-րդ դասարանի աշակերտները: Ձևավորված 3 թիմերում ծավալվեց բուռն պայքար, և արդյունքում <<ԴՆԹ>> թիմը ճանաչվեց հաղթող:
Վիկտորինան նախաձեռնող ուսուցիչը` Նաիրա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց <<ՌՆԹ>> և <<ԱԵՖ>> թիմերին` ակտիվ մասնակցության համար, իսկ հանդիսատեսին` ոգևորելու և ոգեշնչելու համար:



 

20.10.17թ. Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ա/դ 11-12-րդ դասարանների աշակերտների հետ <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեց <<Անալիտիկ քիմիա և կենսատեխնոլոգիա>> առարկայի դասախոս Ինեսա Սիրեկանյանը, ով հանգամանորեն ներկայացրեց համալսարանի մասնագիտությունների ցանկը, նոր տեխնոլոգիաների մուտքը կրթական համակարգ, խոսեց պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի մասին:



 

 

20.10.17թ. Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ 11-12-րդ դասարանների աշակերտների հետ <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեցին ՎՊՀ համագործակցության և կապերի բաժնի աշխատակիցներ Աիդա Իսկանդարյանը և Ռուզաննա Աբովյանը:



 

18.10.2017թ. Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ կազմակերպվել էր բաց դաս <<Ֆիզիկա>> առարկայից: Թեման էր <<Նյուտոնի 3-րդ օրենքը>>: Ուսուցիչ Լ.Սաղումյանը գաղափար տվեց մարմինների փոխազդեցության մասին, ներկայացրեց պատճառահետևանքային կապերը, բացատրեց Նյուտոնի 3-րդ օրենքը:
Դասապրոցեսում օգտագործեցին սայլակներ, գնդիկ և մագնիս:
Նոր նյութի մատուցմանը ակտիվ մասնակցություն ունեցան նաև աշակերտները, ովքեր ստացան բարձր գնահատականներ:



 

Հոկտեմբերի 11-ին կայացավ բանավեճ <<Նորաստեղծ ընտանիքները պետք է ապրեն ծնողների հետ>> թեմայով:



 

Հոկտեմբերի 13-ին Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի X-XII դասարանի աշակերտների հետ ռազմահայրենասիրական թեմայով զրույց վարեցին N զորամասի շտաբի պետի տեղակալ փոխգնդապետ Վահե Վիրաբյանը, Վանաձորի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի ավագ սպա կապիտան Արմեն Գալոյանը, 4-րդ բաժնի տեսուչ Տիգրան Մարգարյանը և ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ԱԳԲ դպրոցական ավագ տեսուչ ոստիկանության մայոր Գարիկ Խաչատրյանը:

 



 

Չխախտելով բարի ու հին ավանդույթը` Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 5-ին հայտարարված էր ինքնակառավարման օր:
Աշակերտ-տնօրենը ` Ժենյա Օխիկյան, աշակերտ-փոխտնօրենները` Թումանյան Գայանե, Լիլիթ Փափախչյան, աշակերտ-ուսուցիչները կազմակերպեցին ողջ ուսումնական գործընթացը` իրենց ուսուցիչների ղեկավարությամբ:
Դպրոցում օրը տոնական էր: Թևածում էր ակնածանքի, երախտիքի մթնոլորտը, որին յուրօրինակ բույր հավելեց հումաիտար հոսքի 12-րդ դասարանի աշակերտների կազմակերպած գեղեցիկ անակնկալը` գրական ցերեկույթը, և յուրօրինակ պաստառը, որը կազմակերպել էին դպրոցի պատմության ուսուցչուհի, դասղեկ Արաքսյա Պետրոսյանի նախաձեռնությամբ:

…Ամեն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել:
Դուք՝ անանո՜ւն, ձեր սաները՝ անվանի: —
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև



 

Վանաձորի Մ. Խորենացու անվան N17 ավագ դպրոցում մեկնարկվել է GOALS (Girls of Armenia Leadership Soccer) դասընթացը: Այն ընթանալու է սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 15-ը:

GOALS-ը օգտագործում է «Սպորտը որպես սոցիալական ազդեցություն» (ՍՍԱ) խաղերը` սպորտի միջոցով կրթելու համար: Խաղերն ուղղված են ինքնավստահության կառուցման, քննադատական մտածողության և թիմային աշխատանքի զարգացմանը:
Բոլոր խաղերը մշակված են Ամերիկյան` Մարզիչներ Բոլոր Մայրցամաքներից (Coaches Accross Continent) կազմակերպության կողմից:

Դաս I  թեման է` «Խտրականությունը և հավասարությունը»:

Դաս II   թեման է` 《Հարգել մյուսների զգացմունքները》:

Երրորդ դասի թեման էր` 《Հավասարություն》-ը:

Դաս IV, դասի թեման էր` 《Հավասարություն և հնարավորություններ》:

Դաս V: Հհինգերորդ դասի թեման էր` 《Հավասարություն և ընտրություններ》:

Դաս VI: Դասի թեման էր` 《Հավասարություն և որոշումների ընդունում》:
Դասընթացը վարում է դպրոցի հոգեբան` Սյուզի Ոփյանը:
Դաս առաջին . Ինչ է խտրականությունը

 



 

2017թ. սեպտեմբերի 22-ին Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում սեմինար անց կացրին <<Ֆինանսական համակարգի հաշտարար>>-ի գրասենյակի ներկայացուցիչները:
Սեմինարի նպատակն էր` աշակերտներին իրազեկել բանկային հաշիվներից և վճարային քարտերից օգտվելու, ապահովագրության, ավանդների ներդրման կարգին:



 

2017թ. սեպտեմբերի  19-ին դպրոց այցելեց ՎՊՀ-ի <<Կերպարվեստի և երաժշտության>> ամբիոնի դասախոս Վահան Շախպազյանը:



2017թ. հունիս 13-ին պատվոգերով և հուշանվերներով պարգևատրվեցին ռուսական <<Արջուկ>>, հայերենի <<Մեղու>>, մաթեմատիկական <<Կենգուրու>> մրցույթներում լավագույն արդյունք ցուցաբերած Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցի սաներ 11-րդ դասարանի աշակերտ Զորիկ Պապոյանը, 10-րդ դասարանի աշակերտներ Սիլվա Գինոսյանը, Հայարփի Հովհաննիսյանը, Արաքսյա Հովհաննիսյանը, Անահիտ Բալյանը, 9-րդ դասարանի աշակերտներ Լիլիթ Փափախչյանը, Մարիետա Պապանյանը, Ամալյա Թովմասյանը, Անահիտ Սիմոնյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Մերի Ֆիդանյանը, Մերի Առաքելյանը:



 

Հունիսի 9-ին բանավեճի խմբակի աշակերտների համար կազմակերպվեց այց Կենտրոնական բանկ` բանավեճի խմբակի ղեկավար Ա.Պետրոսյանի գլխավորությամբ: Աշակերտները ոգևորված էին և մեծ հետաքրքրասիրություն դրսևորեցին:
Աշակերտներտը ավելի մոտիկից ծանոթացան դրամաշրջանառության պատմությանը` I հիշատակումներից մինչև մեր օրերը: Կենտրոնական բանկի ներկայացուցիչը խոսեց Հայաստանի տարածքում գտած` Քա. III դարից սկսած շրջանառության մեջ մտած մետաղադրամների մասին, Երվանդյան, Արտաշեսյան, Արշակունյաց, Անիի Բագրատունյաց թագավորության մետաղադրամների մասին, իակ ընթացքում հարցեր էր ուղղում երեխաներին: Ակտիվ աշակերտները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով: Վերջում բոլոր ներկա աշակերտները և ղեկավարները պարգևատրվեցին փոքր հուշանվերներով:



 

Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցն իր հերթական հաջողությունը գրանցեց: Դպրոցը հայ երգի, պարի, երաժշտության համաքաղաքային մանկապատանեկան
28-րդ փառատոնին <<Լավագույն>> մասնակցության համար շնորհակալագրի արժանացավ, իսկ դպրոցի շնորհալի սաներ Կիմա Պողոսյանը, Մարիետա Պապանյանը, Կարեն Մարուքյանը և Արմեն Մարտիրոսյանն արժանացան <<Լավագույն>> մասնակցության համար պատվոգրերի:



Այցելություն Էյ Թի Փի ուսումնական կենտրոն Մարգահովիտ համայնքում

 



 

Վանաձորի  Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցն իր հերթական հաղթանակը գրանցեց: 2017թ. Վանաձորի պետական համալսարանում կազմակերպված                                                 <<Եղիշե Չարենց -120>> խորագրով ասմունքի փառատոնում շնորհակալագրի արժանացավ 9-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Փափախչյանը: Իսկ 12-րդ դասարանի աշակերտուհի Սեդա Ավետիքյանը ՎՊՀ-ում կազմակերպված օլիմպիադայում <<Հայոց լեզու>> առարկայից 2-րդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորում ենք մեր շնորհալի աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ:

 



Շաբաթօրյակ 27.05.2017թ.



 

Հանդիպում լրագրողի հետ

Մայիսի 19-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի շրջանավարտներից հարցազրույց վերցրեց <<Վանաձորյան խճանկար>> շաբաթերթի լրագրող Հերմինե Զարմանյանը: Մեր շրջանավարտները կարևորեցին դպրոցի և ուսուցիչների դերն իրենց կյանքում և մասնագիտության ընտրության հարցում: Ուրախալի փաստ էր, որ գրեթե բոլորն իրենց ապագան տեսնում էին Հայաստանում:



Մեկնարկեց 9-րդ դասարանի <<Ֆիզկուլտուրա>> առարկայի քննությունը

120-200 ժամ բացակայություն ունեցող աշակերտների քննությունունները

       Դպրոցի 9-րդ դասարանի թվով 38 աշակերտներ մայիսի 22-ին հանձնեցին քննություն <<Ֆիզկուլտուրա>> առարկայից:

120-200 ժամ բացակայություն ունեցող դպրոցի 12-րդ դասարանի թվով վեց աշակերտներ մայիսի 20-ին և 10-րդ դասարանի մեկ աշակերտ մայիսի 22-ին հանձնեցին քննություններ <<Հայոց լեզու>> և <<Մաթեմատիկա>> առարկաներից:

 

 



<<Դասը վարում է ոստիկանը>>

Անչափահասների քաղաքացիական դաստիարակության իրավական գիտելիքների իմացության բարձրացման, նրանց կողմից կատարվող իրավախախտումները կանխելու նպատակով ս/թ մայիսի 5-ին դպրոց այցելեցին ոստիկանության Տարոն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ ոստիկանության փոխգնդապետ Վահան Շահնազարյանը և ոստիկանության Տարոնի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ ոստիկանության մայոր Գարիկ Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և դրանց կանխարգելման, ռազմահայրենասիրական դաստիարակության, անչափահասների շրջանում թմրամոլության կանխարգելման, անչափահասների շրջանում աղանդների տարածվածության և այլ կարևոր թեմաների շուրջ: Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:



 

2017թ. ապրիլի 21-ին Վանաձորի մանկատանը միջոցառում էր` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Միջոցառումը կրում էր <<Վերջին մտքի հեքիաթը>> խորագիրը:
Բեմադրության գլխավոր դերակատարն ու շարժիչ ուժը մանկատան սան Աբելյան Սիրանուշն էր, ով հաճախում է Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց: Միջոցառումը շատ հագեցած էր, մասնակիցները կարողացան հանդիսատեսին հասցնել եղեռնի տեսած ազգի ողջ ցավն ու զայրույթը:
Միջոցառումը տեր Նարեկ Եզնիկ քահանայի հրավերերով կրկնվեց ս.Նարեկացի եկեղեցում:

 



 Այցելություն ՀՀ նախագահի նստավայր

       2017թ. ապրիլի 21-ին Վանաձոր քաղաքի ավագ դպրոցներից շուրջ 30 աշակերտ այցելեցին ՀՀ նախագահի նստավայր: Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցից ընդգրկված էին դպրոցի շնորհալի աշակերտուհիներ Բալյան Անահիտը և Հովհաննիսյան Արաքսյան:
Մինչև նստավայր գնալը աշակերտները եղել են ՀՀ Պատմության ազգային թանգարանում, որտեղից դուրս էին եկել շատ վառ տպավորություններով:
Այնուհետև <<ֆիզմաթ>> թեքումով դպրոցում ճաշի են մասնակցել, որից հետո այցելել են ՀՀ նախագահի նստավայր: Խորհրդակցությունների սենյակում նախագահական նստավայրի վերաբերյալ տեսաֆիլմ դիտելուց հետո մասնակցել են ՀՀ Սահմանադրությանը վերաբերող հարցերից կազմված վիկտորինային: Վիկտորինայում հաղթած թիմում ընդգրկված են եղել նաև մեր դպրոցի սաները: Հաղթող թիմի անդամներին նվիրել են Նարեկներ:
Վերջում աշակերտները մասնակցել են ՀՀ նախագահի ստացած նվերների ցուցադրությանը:
Մեր սաներն այցից վերադարձել են շատ վառ տպավորություններով:
   



 

Շաբաթօրյակ 2017

      2017թ. ապրիլի 22-ին Վանաձոր քաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցը:

Աշակերտները և մանկավարժական կոլեկտիվը մաքրեցին դպրոցի ներսը և ամբողջ շրջակայքը , իսկ  դպրոցի բակն ամբողջությամբ ծաղկապատեցին ի շնորհիվ հոլանդացի բարերար Գագիկ Գրիգորյանի, ով դպրոցին  շուրջ 1000 թուփ ծաղիկ էր նվիրել:



Ուխտագնացություն դեպի Օձուն

         2017թ. ապրիլի 17-ին տեղի ունեցավ ուխտագնացությունուն Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և նախաձեռնուցյամբ` Սբ.Հովհան Օձնեցի Հայրապետի գահակալության 1300-ամյակի առթիվ:
Ուխտագնացությանը մասնակցում էին նաև Վանաձորի N17 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները ՀԵՊ ուսուցչուհի` Ա.Պետրոսյանի և զինղեկ Ռ.Մադարյանի ղեկավարությամբ:
Աշակերտները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն, ակտիվորեն պատասխանում էին կազմակերպչի հարցերին և հարցեր տալիս : Ուխտագնացությունից վերադարձան հոգևոր մեծ բավականություն ստացած:
Ապրիլի 18-ին դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում` 10-րդ և 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառման սկզբում աշակերտները ներկայացրին Սբ. Հարության տոնի խորհուրդը, որից հետո անցկացվեց մրցույթ` բաղկացած 5 փուլերից: Միջոցառմանը ներկա էր նաև Քրիստոնեական դաստիարականության կենտրոնi Էջմիածնի ներկայացուցիչ Վերա Գրիգորյանը:



Գեղեցիկ անակնկալ նվիրված Կանանց միջազգային օրվան

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները այցելեցին Սուսաննա Վարդանյանին, Լյուդմիլա Տերյանին, Սուսաննա Համբարյանին, Ժենյա Ծատուրյանին և Այծեմնիկ Գրիգորյանին:
Ջերմ ու անակնկալ մթնոլորտում շնորհավորեցին միմյանց՝ մաղթելով հաջողություն և քաջ առողջություն:



 Այցելություն զորամաս

         Հայոց բանակի 25-ամյակին նվիրված Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 10ա դասարանի աշակերտները հունվարի 29-ին զինղեկ Ռ. Մադարյանի և դասղեկ Ս. Թազայանի ուղեկցությամբ այցելեցին զորամաս: Հանդիպեցին զիվորների հետ, ծանոթացան բանակային կյանքին և առօրյաին: Երեխաները այցելեցին նաև Սբ. Աստվածածին եկեղեցի, ծաղիկներ տեղադրեցին զոհված զիվորների հուշարձանին:



 

Վանաձորի Խորենացու անվան N17 ա/դ դասղեկ Ա.Քոչարյանը Ամանորին նվիրված կազմակերպել էր դաս-միջոցառում:   Նոր տարի կամ Նավասարդ. նշվում է տարբեր երկրներում, տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը, որը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Այս ամենը հանգամանորեն ներկայացրին 9բ դասարանի աշակերտները՝ անդրադանալով տարբեր երկրների տարբեր սովորույթներին: 9ա դասարանի աշակերտները հրավիրել էին Ձմեռ պապ և Ձյունանուշ և ներկաներին ուրախացրին իրենց իրենց երգ ու պարով՝ մաղթելով, 2017-ը լինի նորանոր հաջողությունների, ձեռքբերումների, խաղաղության տարի:



 

           Դեկտեմբերի 20-ին մեկնարկեց 12-րդ դասարանի ֆիզկուլտուրայի ստուգարքը:



 

Հոկտեմբերի 18-ին Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում  զոհված, դպրոցի սան՝ ազատամարտիկ Հովհաննես Սպարտակի Հարությունյանի ծննդյան օրն է (1971-1994թ.): Այդ օրը դպրոցում ՆԶՊ-ի ուսուցիչ Ռ. Մադարյանը աշակերտների հետ կազմակերպեց նրա հիշատակին նվիրված փոքրիկ միջոցառում, որին ներկա էր Հովհաննես Հարությունյանի մայրը:  Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով: Ռ.Քոչարյանի 2002թ. հունիսի 1-ի թիվ 1106 հրամանագրով ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար թիվ 75987 զորամասի շարքային Հովhանես Սպարտակի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>> մեդալով:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց յուրաքանչյուր ազատամարտիկի անցած հերոսական ուղուն՝ ապագայի վրա նրանցից յուրաքանչյուրի թողած ազդեցությանն ու անգնահատելի դերին:



 

 

Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցի 12-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները այցելեցին Վանաձորի պետական մանկավարժական համալսարան:

Այցի նպատակն է աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնել կենսաբանություն առարկայի նկատմամբ, օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում: Աշակերտները ծանոթացան ֆակուլտետի պատմությանը, առանձին ամբիոնների լաբորատորիաներին, նրանց նյութատեխնիկական բազային, ինչպես նաև ֆակուլտետում առկա մասնագիտություններին:



 

ՆԶՊ-ի դաս

Մեր առօրյան