Ներառական կրթություն

Ներառական կրթություն

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:

Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:

4935377_orig

Հատուկ կրթություն

— Երեխաների կրթությունը առանձնացված միջավայրում

— Կրթությունը կառուցված է ուսուցչի անհատական աշխատանքի վրա:

Ինտեգրացված կրթություն

— Երեխան հանրակրթական դպրոցում է:

— Երեխայի կրթությունը չի ուղեկցվել դպրոցների կազմակերպման, ուսումնական պլանների ու դասավանդման մեթոդների:

— Համապատասխան փոփոխություններով հանրակրթական

Ներառական կրթություն

— Երեխայի կրթությունը իր համայնքի սովորական դպրոցում:

— Ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են իրենց կարիքներով և կարողություներով:

— Կառուցված է թիմային աշխատանքի վրա:

Լոռու մարզում ներառական կրթությունը ներդրվել է 2008 թվականին: Այսօր մարզում հաշվառված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 695 երեխաներ: Նրանցից ներառական դպրոցներում սովորում են 520-ը, հատուկ դպրոցներում կրթություն է ստանում 175 երեխա:

 Ներառական   կրթությունը մեր դպրոցում 

Ներառական  կրթությունը մեր` Վանաձորի  թիվ  17 ավագ  դպրոցում,  գործում  է      2014թ.-ից: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 24 ԿԱՊԿՈՒ  աշակերտներ, որոնց հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը: Բազմամասնագիտական թիմը  կազմված է  հետևյալ մասնագետներից`

v հոգեբան — Ս. Ոփյան Հոգեբանը կատարում է անհատական և խմբային բազմաբնույթ աշխատանքներ` ԿԱՊԿՈՒ   աշակերտների  կարիքներից  ելնելով:

v սոցիալական աշխատող – Ա. Դավթյան Սոցիալական աշխատողը աշխատանք է տանում ԿԱՊԿՈՒ  աշակերտների և նրանց ընտանիքների հետ:

v հատուկ մանկավարժ — Ա. Ջիլավյան Հատուկ մանկավարժը անհատական և խմբակային աշխատանքներ է տանում ԿԱՊԿՈՒ  աշակերտների հետ: Վերահսկում է կրթության կազմակերպման գործընթացը:

Բազմամասնագիտական  թիմը համագործակցում է  միմյանց, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև երեխայի խնդիրների հետ առնչություն ունեցող այլ կառույցների հետ: