Ափինյան Սոֆյա

 

Աշխարհագրության ուսուցչուհի

1996 թ-ին ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Պատմա-աշխարհագրական» ֆակուլտետի «Աշխարհագրություն, օտար լեզու լրացուցիչ» բաժինը:
1994-95 ուստարվանից աշխատում եմ Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում և դասավանդում եմ աշխարհագրություն և հումանիտար հոսքի «Պատմություն, աշխարհագրություն» առարկայական մասնախմբի նախագահն եմ:
Կարևորում եմ աշխարհագրության դասընթացի բացառիկ կրթադաստիարակչական դերը:Սովորողները բնական և հասարակական տարրերն ու երևույթները ճանաչելու միջոցով հասկանում և գնահատում են սեփական հայրենիքի տեղն ու դերը:
Սովորողի մոտ ձևավորվում են հասարակական երևութները վերլուծելու, մեկնաբանելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու,տարբերակելու և գնահատելու կարողություններ ու հմտություններ:
Սովորողը խորացնում է քարտեզագրական գիտելիքները, կարևորում է ազգային-պետական մտածողությունը, դառնում է ավելի հայրենասեր, գիտակցում է իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքների պահպանման, առավել զարգացման անհրաժեշտությունը:
Աշխարհագրական գիտելիքների շնորհիվ աշխարհը դառնում է ճանաչելի:

«ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒԺՆ ԱՆՍԱՀՄԱՆ Է» Ցիցերոն