Հոսքեր

    2004 թ-ից Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցը դարձավ ակտիվ համայնքային դպրոց: 
   2010 թ -ին Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվեց ԿԳՆ-ի <<Վանաձորի Մովսես Խորենացու   անվան      թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ:
   2013 թ-ին դպրոցն ընդգրկվել է  <<Դպրոց կենտրոնների միության>> իրավաբանական անձանց միության անդամ:
Դպրոցը համագործակցում է ՎՊՀ, ՀՊՃՀ, Եվրոպական ակադեմիայի և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Կրթօջախի դասավանդման մեթոդիկայի հիմքում ընկած է դասականի և նորարարականի զուգակցումը: Դպրոցում գործում է աշակերտամետ ուսուցման և ծնող-մանկավարժ-աշակերտ-տնօրինություն քառակողմ փոխհամաձայնեցված կրթական համակարգ: Դպրոցի  մրցակցային առավելությունը կրթական շարունակական ուղին վարժարանից համալսարան սահուն անցնելու տեսլականում է: Մեր սաները բարձրագույն մասնագիտական կրթության նախաշեմին են:

Դպրոց կարող են ընդունվել X-XII դասարանների աշակերտները:

Դպրոցի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ:

Դպրոցում սովորելիս լրացուցիչ պարապելու անհրաժեշտություն չի առաջանում:

     Մեր առաքելությունն է`

                 

Խոհեմ իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը: