Պատմություն

Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոցի պատմությունը

 

14456741_1251372414936269_861674029_o

2010 թին Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվեց ԿԳՆի <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան  թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ:

Դպրոցում դասավանդում, իրենց սեփական փորձն ու գիտելիքներն են փոխանցում սերունդներին քաղաքում ճանաչված, վերապատրաստման ծրագրեր անցած մասնագետներ:
Հոսքերում սովորող լավագույն աշակերտներն ակտիվ մասնակցում են միջոցառումների, մրցույթների ,արժանանում պարգևների և խրախուսանքների,իսկ ներքին և արտաքին ստուգումների ընթացքում  աչքի են ընկնում գիտելիքների հարուստ պաշարով:
Ուսման որակն ապահովում են ոչ միայն  որակյալ և հմուտ մասնագետները, այլև հագեցված ու պարբերաբար թարմացվող ուսումնատեխնիկական բազանԴպրոցն ունի  քիմիայի, ֆիզիկայի  հագեցված լաբորատորիաներ   և  կենսաբանության, ինֆորմատիկայի, պատմության, ռազմագիտության   կաբինետներ:
Դպրոցը հիմնավերանորոգման գործընթացի մեջ է: Առաջին փուլում վերանորոգվեցին տանիքը, պատուհաններըջեռուցման համակարգը

    N17 դպրոցն  ունի  շատ երկար պատմություն, նա տվել է շատ արժանի զավակներ
Ուսումը ոչ միայն գիտելիքների պաշարով ապահովելն է, այլև  հասարակության համար լիիրավ անդամ դաստիարակելը: Կրթությունը չի կարող լինել միակողմանի: Դպրոցի   հետ համատեղ  պետք է ծնողների  և աշակերտների համագործակցությունը: Դա պետք է լինի ոչ  թե   հարկադրված, այլ ցանկությամբ, որպեսզի հասնենք դրական  արդյունքների: Մեր նպատակն է աշակերտների  մեջ սերմանել հարգանք հասարակության նկատմամբ, առավել  ևս իրենց հասակակիցների  նկատմամբ, որը այսօր մեծ  խնդիր է:
Այս ամենը պետք է հիմք հանդիսանա,որ   երիտասարդնեը գտնեն` ճիշտ ճանապարհ նոր կյանք մտնելու համարՀարկավոր է հասկանալ,որ կայուն  հիմքի վրա է կառուցվում կայուն ապագա:
Մեր նպատակն է լինել առաջատարը համայնքում, արդարացնել մեզ վստահած ծնողների և աշակերտների հույսերը,հասարակության շարքերը համալրել հայրենասեր, ազնիվ, բանիմաց ու զարգացած քաղաքացիներով:
Դպրոցն իր առջև խնդիր է դրել, բացի գիտելիքներից երեխային  տալ նաև   բանականություն, քանի որ նրանք մերերկրի ապագան են:

Մեկդարյա հարուստ կենսագրական է կերտել Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցըԿրթօջախ, որն ազգին նվիրաբերել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներ, Հայրենական մեծ պատերազմի քաջարի մարտիկներ, արցախյան ազատամարտի անձնուրաց նահատակներ:

Ղշլաղի դպրոցը հիմնադրման օրից իր առջև մեկ նպատակ է դրել. ուսյալ դարձնել գյուղի բոլոր դեռահասներին,կրթել և դաստիարակել ազնիվ ու հայրենասեր մարդիկ: Կրթօջախը տարբեր տարիների ղեկավարել են գիտակ ու բանիմաց մանկավարժներ, սակայն կրթական մակարդակի բարձրացման և տնտեսական վերելքի տարիները զուգորդվում են իր կյանքի 68 տարիներից 40-ը նվիրաբերած, խելամիտ և բազմափորձ մի մարդու` Աղվան Ենոքյանիանվան հետ: 
Երբեմնի Ղշլաղի գյուղական դպրոցը, անցած դարի 50-ական թթից սկսած, թևակոխել է վերելքի շրջան`հարստացնելով նյութատեխնիկական բազան և բարձրացնելով ուսման որակը: Տարիներ շարունակ կրթօջախը տվելէ բազում խորագիտակ շրջանավարտներ, որոնք, հետագայում ուսումը շարունակելով տարբեր ուսումնական հաստատություններում, ազգին ծառայել են որպես նվիրված մանկավարժներ, մրցունակ գիտնականներ ուինժեներներ, հայտնի գյուղատնտեսներ և անձնվեր բժիշկներ: 
Այսօր դպրոցը ապրում և շնչում է ստեղծագործական մտքի նոր պոռթկումներով, գեղեցիկ մտահղացումներով`շնորհիվ երիտասարդ և կազմակերպչական ունակություններով օժտված, հմայիչ և սիրված տնօրեն ԹամարաՍաղաթելյանի, որի բարեհամբույր ժպիտը միայն շրջապատում ջերմություն է սփռում, իսկ անմիջական բնավորությունն ինքնին հուշում է, որ կոլեկտիվում ևս ձևավորված է անկեղծ ու անմիջական մթնոլորտ: Այդ են վկայում աշխատակիցների կողմից նրա մասին հնչեցրած գովեստի խոսքերը: Իսկ ինքը` տնօրենը, համեստաբար նշում է, որ եթե չլիներ իր սիրելի դպրոցի տված ուսումը, գուցե և ինքն այսօր տնօրեն չլիներ:

12036496_778384615616949_1175231938366522428_n

Դպրոցը, լինելով տարածաշրջանի միակ մշակութային օջախը, հաղթահարել է բազում դժվարություններ, դիմացել է դարասկզբի դժնդակ օրերին, ամուր և կանգուն է մնացել II համաշխարհային պատերազմի ահավոր տարիներին,ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում: Այն անցած դարի 50-ական թվականից սկսած` թևակոխել էիր վերելքի շրջանը` մինչև 88-ի ահավոր երկրաշարժը, որի հետևանքով փոքրինչ խանգարվեց նրա բնականոնընթացքը, եղավ տևական նահանջ (վրանների տակ դասեր, աշակերտների տարհանում ՌԴ), որից հետո դպրոցը նորից բռնեց իր վերելքի ճամփան:

Պատերազմից առաջ դպրոցը ղեկավարել է Աղասի Սաֆարյանը, իսկ II համաշխարհային պատերազմի տարիներին Խամուն Ջալալը Արջուտ գյուղից, ապա Խորեն Էվոյանը և Եղիշե Սարիբեկյանը: Ղշլաղի դպրոցում մանկավարժական գործունեություն են սկսել զանգեզուրցի երկու եղբայրներ` Փարսյաններ, մեկը` տնօրեն, մյուսը`ուսուցիչ: Դա կարճ ժամանակ է եղել. նրանք գնացել են պատերազմՀիշատակվում է նաև Սուրեն Հակոբյանը: Դպրոցի պատմության այդ դժվարին ժամանակահատվածում շատ մանկավարժներ մեկնեցին պատերազմ`պաշտպանելու հայրենիքը: Նրանցից մի քանիսը չվերադարձան, իսկ վերադարձածները, զենքը փոխելով գրքով ու գրչով, նորից ձեռնամուխ եղան մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:

Հազարամյա այս դպրոցը, շատ քաջեր է մեզ տվել,
Իմաստության այս կենտրոնը շատերին է ուսանել,
Նա կրթել է, դաստիարակել ազգին արժանի մարդիկ,
Եվ պատրաստ է շարունակել, կրթել սերունդ արժանի: