Խաչվերաց

2017թ. սեպտեմբերի 17-ին Վանաձորի N17 ա/դ X, XI և XII դասարանի աշակերտները Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի ` Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ մեծ սիրով ու ոգևորությամբ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին խաչերթին` Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ Սբ.Գրիգոր Նարեկացի եկեղեցի:
Խաչերթի մասնակիցները Սրբազան հոր հանդիսապետությամբ և քահանա հայրերի գլխավորությամբ մասնակցեցին երեկոյան ժամերգության միասնական աղոթքին և խաչի թափորին:
Աշակերտները տեսան ռեհանով զարդարված խաչը և իմացան դրա խորհուրդը:
Ռեահանով զարդարված խաչը այսպես հանդիսավորությամբ պտտեցնելը խորհրդանշում է Հայոց աշխարհի ծաղկազարդ դաշտերով խաչափայտը գերությունից ետ դարձնելը:
Երթի մասնակիցները ոգևորված էին, նրանք բացառիկ վերաբերմունք տածեցին ազգային և եկեղեցական տոնի նկատմամբ:
Մեծ է խորհուրդը Խաչվերաց տոնի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով