Մեր առօրյան

ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան #17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ֊ի << Հայոց լեզու և գրականություն>> առարկայի ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը 10֊րդ դասարանում կազմակերպել էր բաց դաս Հայ գրականությու֊նից ։ Դասի ընթացքում սովորողները ներկայացրին Մովսես Խորենացու կյանքը,<<Հայոց պատմությունը>>,անգիր կարդացին հատված <<Ողբից>>,ներկայացրին առասպելները։ Պատրաստել էին նաև նկարազարդ պաստառներ։ Աշակերտներն անկաշկանդ էին,իսկ հմուտ ուսուցչուհին նրբորեն հետևում հաճելի էր,որ հնչի մեր գեղեցիկ ու հարուստ մայրենին։ Դասի ավարտին ներկա ուսուցիչներն իրենց գոհունակությունն արտահայտեցին։Աշակերտները խելացի են,պրպտող ։

ՀՀ ԿԳՄՍՆ ՙՙՎանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց,, ՊՈԱԿ-ում հայտարարվել էր ինքնակառավարման օր: Ուսուցչի օրը յուրահատուկ նշեցին աշխորհրդի նախագահն ու անդամները: Աշակերտ-վարչական աշխատողներներն ու աշակերտ-ուսուցիչները բարձի պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց ստանձնած աշխատանքին:Նրանք խորապես գիտակցին տնօրենի, փոխտնօրենի, ուսուցիչների աշխատանքի բարդ ու պատասխանատու գործունեության կարևորությունը: Վստահաբար կարող ենք ասել. մեր աշակերտները կարևորեցին ազգայինբ կրթության, արժեքներ կրող քաղաքացու ձևավորման գործում կրթօջախի նշանավոր դերը: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ Թող հայոց երկնքում միշտ թևածի խաղաղություն, դուք ել սիրով ու նվիրումով կերտեք հայոց ապագան,հայրենասեր ու ազգապահպան արժեքներ կրող վաղվա քաղաքացուն…

 
ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը 10/ա դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր վիկտորինա՝<<Գիտակների մրցույթ>>, որը նվիրեցին 44-օրյա պատերազմում հերոսացած մեր անմեղ զոհերի հիշատակին:
Ժյուրիի անդամները գնահատեցին ու արժևորեցին աշակերտների իմացությունն ու պատրաստվածությունը:
10/ա դասարանը / ճանաչվեց 2020-21 ուստարվա <<Լավագույն դասարան>>:
 
 
 


Շնորհակալություն ենք հայտնում <<Կարմիր խաչ ընկերություն>> ՀԿ-ին ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ին I օգնության երկու արկղ տրամադրելու համար:
 


ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում  <<Պիտի մեռնի <<Ես>>-ը, որ ապրի <<Մենք>>-ը>> խորագրով միջոցառում էր ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 106-ամյա տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր  <<Հայոց պատմություն>> առարկայի  ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ և մոմավառությամբ հարգեցին ցեղասպանության, 2016թ.  <<Ապրիլյան պատերազմի>> և 2020թ. 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակը: Ներկայացվեց <<Նեմեսիս>> գործողությունը, որի նպատակն էր պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին:  Շեշտվեց, որ ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
 
 


2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակից ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ- ում գործում են արդիականացված քիմիայի,կենսաբանության, աշխարհագրության և ֆիզիկայի լաբորատորիաներ։ Սովորողների լաբորատոր գործնական աշխատանքներն իրականացվում են գերհագեցած ժամանակակից ուսումնական լաբորատորիաներում։
Օրերս քիմիայի դասին սովորողների հետ քիմիայի լաբորատորիայում կազմակերպվել էր <<Ազոտի շրջապտույտը բնության մեջ>> թեմայով դաս 10-րդ դասարանում։



ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում ս/թ մարտի 2-ին ԱԻՆ աշխատակիցների կողմից կազմակերպվեց տարհանում: Ներկա էին Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար ՓԾ փոխգնդապետ Հովիկ Սահակյան, հրամանատարի տեղակալ ՓԾ մայոր Վլադիմիր Դաղբաշյան, խմբի պետ ՓԾ մայոր Արմեն Թումանյան, հրշեջներ` Հովհաննես Ամիրյան,Արթուր Թումանյան,Վոլոդյա Սահակյան,Էրիկ Տոնոյան,Հայկ Դավթյան,Տարոն Սիմոնյան:Դպրոցի աշակերտներն ու ողջ անձնակազմը պատսպարվեցին ապաստարանում, ԱԻՆ աշխատակիցները երկու վիրավոր աշակերտի ցուցաբերեցին առաջին բուժօգնություն, գլխի և ոտքի վիրակապում և տարհանում:




17.12.2019թ. ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում հյուր էր  եկել N զորամասի զինծառայող, Վանաձորի քաղաքի բնակիչ Վազգեն Հարությունյանը: Նա ներկայացրեց <<Ես եմ>>  ծրագրի պայմանները, առավելությունները և դրական կողմերը, պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին: Զրույցը անցավ մտերմիկ և ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին դպրոցի կողմից Վազգեն Հարությունյանին նվիրվեց գիրք և <<Սփյուռք>>  ամսագրի օրինակ:



Դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում իրականացվեց տարհանման վարժանք:Միջոցառումներին մասնակցում էին Վանաձորի թիվ 2 ՀՓՁ-ի հրամանատար փրկարարական ծառայության փոխգնդապետ Հովիկ Սահակյանը, հրամանատարի տեղակալ փրկակարարական ծառայության մայոր Վլադիմիր Դաղբաշյանը:



Դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում  նվիրված Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր, կարդացին ստեղծագործություններ, խնկարկեցին զոհերի հիշատակն ու վառեցին մոմեր: Վերջում հնչեց  Շ. Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստան>> երգը:

Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան 111 և 112 դասարանների աշակերտները:Ներկաները վերապրեցին այն օրերի ցավն ու վիշտը, իսկ մասնակիցները` հուզվեցին:

Միջոցառումը կազմակերպել էր <<Հայոց պատմություն>> առարկայի ուսուցչուհի, դասղեկ Արաքսյա Պետրոսյանը:



ՀՀ ԿԳՆ<< Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտների հետ << Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեցին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելությունների բաժնի ղեկավար` Հայկ Սարգսյանը, և կարիերայի կենտրոնի աշխատակից` Բելլա Խաչատրյանը:



Հովհ. Թումանյան 150
Փետրվարի 21-ը համարվում է լեզվի միջազգային օր:
Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության և Էության ամենախոշոր փաստը,ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգևոր կարողությունների ամենաճոխ գանձարանը,հոգին ու հոգեբանությունը:
Մեծ Լոռեցու 150 ամյակը նշեցինք 17-րդ ավագ դպրոցում` տնօրենի,ուսմասվարի,ուսուցիչների և մեր սիրելի տասներորդցիների հետ:
Դու մի հավատա ժպտուն աչքերին,
Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծերին`
Միամիտ մարդկանց քաշելու համար…



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հարություն Էնֆենջյանի անվան դասասենյակի անվանակոչումը: Դասասենյակը կահավորել և վերանորոգել է դպրոցի նախկին սան, Հ.Էնֆենջյանի որդի Վարդան Էնֆենջյանը:
Միջոցառմանը հրավիրված էին Էնֆենջյան ընտանիքի անդամները, մտերիմներն ու բարեկամները, գործընկերները, հյուրեր ՎՊՀ-ից` դասախոսներ <<Օտար լեզուների>> ամբիոնից:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրինությունն ու դասղեկները կազմակերպեցին համադպրոցական էքսկուրսիա` Դսեղ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները մասնակցեցին Մեծ լոռեցու 150 ամյակին նվիրված միջոցառմանը:



Գիրքը լավագույն նվերն է ցանկացած առիթի: Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող միջոցառումը մեծ ժողովրդականություն է վայելում:
ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասղեկներն ու աշակերտները մեծ խանդավառությամբ ու սիրով գեղարվեստական գրքեր նվիրեցին Վանաձորի թիվ 7,16,27,28,30 հիմնական դպրոցի տնօրեններին:



2019թ. փետրվարի 6-13-ը ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ>> X դասարանի աշակերտները մասնակցեցին «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին` <<Էներգիաարդյունավետություն>> թեմայով: Դասընթացի նպատական էր զարգացնել սեփական փորձը և կյանքի իրավիճակները հասկանալու ու վերլուծելու կարողությունը, օգնել մարդկանց օգտակար և արդյունավետ որոշումներ կայացնել իրենց կյանքում, գործել այդ որոշումների համաձայն և պատասխանատվություն ստանձնել սեփական գործողությունների համար:
Աշակերտները բավականին ոգևորված էին և մեծ խանդավառությամբ էին մասնակցում, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում կարողացան ստանալ բավականին գիտելիքներ` սեմինարավարների գիտելիքների և հմտության շնորհիվ:



2019թ. փետրվարի 7-ին Վանաձորի 11-րդ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ ` <<Ամուլսարի շահագործումը արդարացված է>> թեմայով ` Վանաձորի N17 ա/դ-ի և ՎՊՀ հենակետային վարժարանի թիմերի միջև:
Բանավեճն ընթանում էր բուռն ու հետաքրքիրմթնոլորտում: Երկու թիմերն էլ ոգևորված էին և բովանդակային խաղ խաղացին: Խաղն ավարտվեց N17 դպրոցի թիմի հաղթանակով:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ս.Թազայանի ուղեկցությամբ այցելեցին ՎՊՀ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի, համալսարանի լաբորատոր պայմանների հետ, ինչն էլ կնպաստեր նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր գրական ցերեկույթ` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին:
Աշակերտները հանդես եկան ասմունքով, Սևակի մասին հայ և օտարազգի մեծերի արտահայտած մտքերով:





ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ նոյեմբերի 8-ին կազմակերպվել էր <<Մեդիագրագիտություն>> թեմայով դաս:

Այն վարեց Լոռու մարզի <<Ֆորտունա>> հեռուստաընկերության լրագրող Հերմինե Յավրյանը:
Ներկայացվեց, թե ինչ է մեդիան, ինչպես տարբերել կեղծ և ճիշտ լրատվությունը: Հետաքրքիր հարցուպատասխանի միջոցով մեկնաբանեցին, թե որքանով է ազատ ՀՀ մամուլն ու լրատվական դաշտը:
#MILWEEKARM18 #Vanadzor17




ՎՊՀ-ի <<Ռուսաց լեզվի>> ամբիոնի վարիչ Մ. Առուստամյանը, <<Մանկավարժության>> ամբիոնի դասախոս, ՄԳԴ դոցենտ Սեդա Բեժանյանը այցելեցին
ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ, <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեցին ավարտական դասարանի աշակերտների հետ: