Դպրոցի հիմնը — Կատարում են դպրոցի աշակերտներ Արմեն Այունցը և Գայանե Թումանյանը


 

Օրվա կարգախոս —    Խոհեմ իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը:

2021-2022 ուսումնական տարի

 

 

 

2020-2021 ուսումնական տարի



<<Գիտակների մրցույթ>>
 
ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը 10/ա դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր վիկտորինա՝<<Գիտակների մրցույթ>>, որը նվիրեցին 44-օրյա պատերազմում հերոսացած մեր անմեղ զոհերի հիշատակին:
 


Համապետական ծառատունկ
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի ողջ մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները ևս միացան համապետական ծառատունկին:
Նա, ով ծառ է տնկում, հույս է տնկում:
 


Հայոց Մեծ Եղեռն

ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում  <<Պիտի մեռնի <<Ես>>-ը, որ ապրի <<Մենք>>-ը>> խորագրով միջոցառում էր ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 106-ամյա տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր  <<Հայոց պատմություն>> առարկայի  ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ և մոմավառությամբ հարգեցին ցեղասպանության, 2016թ.  <<Ապրիլյան պատերազմի>> և 2020թ. 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակը: Ներկայացվեց <<Նեմեսիս>> գործողությունը, որի նպատակն էր պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին:  Շեշտվեց, որ ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:



2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակից ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ- ում գործում են արդիականացված քիմիայի,կենսաբանության, աշխարհագրության և ֆիզիկայի լաբորատորիաներ։

 



ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>>ՊՈԱԿ-ում ս/թ մարտի 2-ին ԱԻՆ աշխատակիցների կողմից կազմակերպվեց տարհանում:



2019-2020 ուսումնական տարի



 

<<Սուրբ Սարգսի>> տոնին նվիրված միջոցառում



 

ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ը սրտանց շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով առողջություն, բարօրություն բոլորի ընտանիքներին: Մաղթում, որ գալիք 2020 թվականը լինի խաղաղության ու բարեկեցության, նվաճումների ու ձեքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

 


 

Դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում  նվիրված Սպիտակի երկրաշարժի       31-րդ տարելիցին:



Ուսումնական տարհանում դպրոցում

 



 

Շնորհավոր սեպտեմբերի 1






 

2018-2019 ուսումնական տարի

 

Պարույր Սևակ, շնորհավո՛ր ծնունդդ։

 

ՀՀ անկախության 27-ամյակ