ՀՀ ԿԳՄՍՆ ՙՙՎանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց՚՚ ՊՈԱԿ-ում 16.09.2022թ.-ին տեղի ունեցավ բանավեճ՝ ՙՙԲուլինգը հնարավոր է կանխել դպրոցում՚՚ թեմայով
Օրվա կարգախոս — Խոհեմ իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը:
2021-2022 ուսումնական տարի
2020-2021 ուսումնական տարի
<<Գիտակների մրցույթ>>
Հայոց Մեծ Եղեռն
ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում <<Պիտի մեռնի <<Ես>>-ը, որ ապրի <<Մենք>>-ը>> խորագրով միջոցառում էր ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 106-ամյա տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր <<Հայոց պատմություն>> առարկայի ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ և մոմավառությամբ հարգեցին ցեղասպանության, 2016թ. <<Ապրիլյան պատերազմի>> և 2020թ. 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակը: Ներկայացվեց <<Նեմեսիս>> գործողությունը, որի նպատակն էր պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին: Շեշտվեց, որ ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակից ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ- ում գործում են արդիականացված քիմիայի,կենսաբանության, աշխարհագրության և ֆիզիկայի լաբորատորիաներ։
ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>>ՊՈԱԿ-ում ս/թ մարտի 2-ին ԱԻՆ աշխատակիցների կողմից կազմակերպվեց տարհանում:
2019-2020 ուսումնական տարի
<<Սուրբ Սարգսի>> տոնին նվիրված միջոցառում
ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ը սրտանց շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով առողջություն, բարօրություն բոլորի ընտանիքներին: Մաղթում, որ գալիք 2020 թվականը լինի խաղաղության ու բարեկեցության, նվաճումների ու ձեքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում նվիրված Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին: