Սպորտսմեններ

2020-2021 ուս տարի

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի շրջանավարտ , <<Վիկտորիա>> ԳՄ ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Գարեգինի Աշուղյանին, ով ֆինանսական աջակցություն տրամադրեց դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Ստեփանյանին Կիպրոսում կայանալիք 2021թ սամբոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:


ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտ Ալեն Սարգսյանը Հայաստանի մանկապատանեկան , երիտասարդական և մինչև 21 տարեկան մեծահասակների կարատեի XXXII առաջնությանը 16-17 տարիքային խմբում Կումիտե — 55 ձևվից գրավել է II տեղը:
Շնորհավորում ենք մեր աշակերտին: Մաղթում նորանոր ձեռքբերումներ


ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասրանի աշակերտ Կամսար Մկրտչյանը Երևան քաղաքի <<Շոտոկան կարատե-դո>> 8-րդ բաց առաջնության 17 տարիքային խմբի, 67 կգ քաշային կարգում գրավել է II տեղը:
12-րդ դասրանի աշակերտուհի Մարիամ Հայրապետյանը 2021թ ծանրամատի երիտասարդների և աղջիկների ՀՀ առաջնությունում 49 կգ քաշային կարգում 81 կգ արդյունքով գրավել է III տեղը:
10-րդ դասրանի աշակերտ Ալեն Սարգսյանը Երևան քաղաքի <<Շոտոկան կարատե-դո>> 8-րդ բաց առաջնության 15- 16 տարիքային խմբի, 53 կգ քաշային կարգում գրավել է I տեղը:
Շնորհավորում ենք մեր աշակերտներին: Մաղթում նորանոր ձեռքբերումներ


ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Ստեփանյանը 2021թ. Հայաստանի սամբոյի պատանիների առաջնության 54 կգ քաշային և Լոռու մարզի աղջիկների /2003-2005թթ/ սամբոյի առաջնության 59 կգ քաշային կարգերում գրավել է I տեղը:
Շնորհավորում ենք մեր աշակերտուհուն: Մաղթում նորանոր ձեռքբերումներ


2019-2020 ուս տարի



ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Հայրապետյանը 2020թ. ծանրամարտի տղամարդկանց և կանանց առաջնության 45 կգ քաշային կարգում երկամարտի 97 կգ արդյունքով գրավել է I տեղը:
Շնորհավորում ենք մեր աշակերտուհուն: Մաղթում նորանոր ձեռքբերումներ:



ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Ստեփանյանը 2020թ. ձյուդոյի պատանիների առաջնության 57 կգ քաշային և Լոռու մարզի պատանիների /2003-2004թթ/ սամբոյի առաջնության 52 կգ քաշային կարգերում գրավել է I տեղը:
Շնորհավորում ենք մեր աշակերտուհուն: Մաղթում նորանոր ձեռքբերումներ



Սեպտեմբերի 27-28 կայացած Open Erevan Միջազգային մրցաշարում ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 11-րդ  դասարանի աշակերտ Կամսար Մկրտչյանը գրավել է III տեղը:

Շնորհավուրում ենք մեր մարզիկներին և մաղթում նոր հաղթանակներ:



ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտ                 Աշոտ Բաղրամյանը սեպտեմբերի 22-ին կայացած Սասուն, Սամվել, Սարգիս Կարապետյանների հուշամրցաշարում 75 կգ քաշային կարգում գրավել է II տեղը
Շնորհավուրում ենք մեր մարզիկներին և մաղթում նոր հաղթանակներ: