Հայոց բանակի 26-ամյակ

2018թ. հունվարի 30-ին Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17ա/դ պատմության ուսուցչուհի Ա.Պետրոսյանը կազմակերպել էր համադպրոցական միջոցառում նվիրված հայոց բանակի 26-ամյակին:
Միջոցառմանը հրավիրված էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մելիքյանը, ազատամարտի մասնակիցներ, <<Անատի>> պարային համույթը և <<Գունազարդ մոլորակ>> հասարակական կազմակերպության սաներ` ղեկավարի գլխավորությամբ:
Միջոցառման նպատակն էր աշակերտների շրջանում ամրապնդել հայրենասիրական ոգին: Միջոցառման մասնակիցները մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորին մաղթեցին քաջ առողջություն, ուժ ու կորով, որ զինվորն այլևս առիթ չունենա պատերազմական պայմաններում կիրառելու ռազմարվեստի իր փայլուն փորձառությունը, իսկ զինվոր ծնող հայ մայրերին` առողջություն և համբերություն: