Վերջին զանգ

18698372_1241392305982842_5124284488330803779_n

2017թ. մայիսի 26-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցը մեծ կյանք ճանապարհեց իր հերթական շրջանավարտներին: Օրը հիշարժան էր շրջանավարտների, մանկավարժական կոլեկտիվի, և ծնողների համար:
Շրջանավարտները հնչեցրին երախտիքի խոսքեր ուղղված հարազատ կրթօջախին և իրենց դասավանդած ուսուցիչներին: Դպրոցի շնորհալի սաների պատրաստած բովանդակալից ու յուրօրինակ համարները մեծ բավականություն պատճառեցին բոլորին: Իսկ մեր սիրելի շրջանավարտների ելույթները կատարյալ դարձրին միջոցառումը:
Շրջանավարտներին շնորհավորական ուղերձ հղեցին Վանաձորի զինկոմիսարիատի ներկայացուցիչ ավագ սերժանտ Արեն Շահբազյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մհեր Վանյանը, ով դպրոցին նվիրեց խորհրդանշական հուշանվեր:
Դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանը շրջանավարտներին ուղղված բարեմաղթանքի խոսքն ավարտեց հետևյալ յուրահատուկ խոսքերով.
<<Մարդու կյանքում կա երկու կարևոր օր.առաջինը ծննդյան օրն է, մյուսը, երբ հասկանում եք` ինչու եք ծնվել>>: Աշխատեք հնարավորինս շուտ գտնել երկրորդ օրը…>>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով