<<Բարին արա>> ակցիա 2016

14572210_1795995970647881_3379286495525762796_n

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում 2016թ. հոկտեմբերի 20-ին կազմակերպվել էր <<Բարին արա>> ակցիա, որին մասնակցում էին դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտները: Աշակերտները ներկայացրեցին հետևյալ ազգային խոհանոցները.

9-րդ դասարան՝ հայկական,

10-րդ դասարան՝ վրացական,

11-րդ դասարան՝ իտալական,

12-րդ դասարան՝ ռուսական:

<<Բարին արա>> ակցիայի մասնակիցներն իրենց ներկայացրած ուտեստներով ու քաղցրավենիքներով հյուրասիրեցին ծնողներին, հյուրերին, զուգահեռ դասարանի աշակերտներին: Ակցիայի մասնակիցները ներկայացրեցին իրենց պատրաստած ուտեստների բաղադրատոմսերը, իսկ դպրոցի շնորհալի սաները միջոցառումը համեմեցին իրենց երգով, պարով, ասմունքով, ծիսական խաղերով:

<<Բարին արա>> ակցիայի կազմակերպիչները հրավիրել էին հյուրեր հարակից դպրոցներից, իսկ Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի շնորհալի սաները հանդես եկան երաժշտական կատարմամբ:

Միջոցառմանը հրավիրված էին նաև Տավրոս թաղամասի բնակիչներ:

Տնօրենի կողմից <<Տարբեր ազգերի խոհանոցներն ըստ պատշաճի ներկայացնելու համար>> պատվոգրերով պարգևատրվեցին դպրոցի բոլոր դասարանները:

<<Բարին արա>> ակցիա-միջոցառումը շատ հագեցած էր, գեղեցիկ կազմակերպված և բորլորը մեծ բավականություն ստացան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով