<<Հայոց պետական խորհրդանշաններ>>

21462497_1343093779146027_7006513438492235354_n

<<Դպրոց-կենտրոնների>> միության անդամ Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում կայացավ <<Հայոց պետական խորհրդանշաններ>> խորագրով ցուցահանդես-միջոցառում: Ներկա էին ուսուցիչներ և աշակերտներ` Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական և Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցներից: Միջոցառումը կազմակերպել էին թիվ 17 ավագ դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Վարդուհի Սիմոնյանը և պատմության ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը, ով մասնակից դարձնելով աշակերտներին` խոսեց ՀՀ պետական խորհրդանշանների մասին:
Այնուհետև մասնակից — աշակերտնեը ներկայացրեցին իրենց պատրաստած աշխատանքների բովանդակությունը:
Ժյուրին ընտրեց երեք լավագույն աշխատանք կներկայացնելու ցուցահանդեսի հաջորդ փուլ՝ համընդհանուր քվեարկության:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և բոլորը մեծ բավականություն ստացան:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով