<<Ընդ եղեգան փող լոյս ելանէր…>>

Մաշտոցի հանճարով ծնված հայոց այբուբենը հայ ժողովրդի պատմության, նրա էության, ազգային ոգու և բնավորության դրսևորումն է: Յուրաքանչյուր հայ մարդ ոչ միայն անգիր պետք է իմանա մեր այբուբենը, այլև պետք է ապրի և դաստիարակվի նրանով, ընդունի այն որպես սրբազան մասունք:
Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը կազմակերպել էր Թարգմանչաց տոնին նվիրված <<Ընդ եղեգան փող լոյս ելանէր…>> միջոցառումը 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Աշակերտներն իրենց խոսքում նշեցին` 16 դար է ինչ հայը խոսում է Մաշտոցի մասին, ասել է, թե անդադար մտորում է ժողովրդի պատմական առաքելության խորհրդի մասին:
Աստծո կամքով սուրբ Մաշտոցն իր ժողովրդին սեփական մշակույթի տերը դարձրեց հայրենի թագավորության անկումից առաջ: Նշեցին` երկրից զրկվեցին մեր նախահայրերը, իսկ այսօր մենք տերն ու պահապանն ենք Անկախ Հայաստանի, մեր արյան միջով գալիս, մեր աչքերի առաջ հառնում է մեր սուրբ հայրերի սրտի ու մտքի թելերով հյուսված Հոգևոր հայրենիքը: Եվ եթե իրենք հայերեն գրելիս գրիչն ակնածանքով են հպում թղթին, ուրեմն քայլում են Սուրբ Սահակ հայրապետի, Սուրբ Մեսրոպ վարդապետի և նրանց աշակերտների ոտնահետքերով:
Միջոցառմանը ներկա էին նաև Վանաձորի թիվ 27,28,16 հիմնական դպրոցների դասղեկներն ու 9-րդ դասարանի աշակերտները: