Ալլա Առաքելյան
Ֆիզիկայի ուսուցչուհի
1984թ-ին ավարտել եմ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի,ֆիզիկայի բաժինը: 1985 թ-ից աշխատում եմ Խորենացու անվան N17 ավագ դպրոցում, որպես ֆիզիկայիուսուցչուհի:
Գտնում եմ, որ հանրակրթական ավագ դպրոցում ֆիզիկայի դասընթացը նպատակուղղված է առարկայիընդհանուր մշակութային նշանակության բացահայտմանը, սովորողների գիտական աշխարհայացքի ումտածողության ձևավորմանը և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ հոսքերում սովորողներիմասնագիտական կրթության համար անհրաժեշտ հիմքերի ապահովմանը:
Ֆիզիկայի դասերի ընթացքում կարևորում եմ հետևյալ կետերը, որոնք կնպաստեն սովորողիարժեհամակարգի ձևավորմանը.
· Գնահատի ֆիզիկայի դերը համամարդկային մշակութի, գիտատեխնիկական առաջընթացիզարգացման գործում
· Գիտակցի ֆիզիկայի դերն անհատի աշխարհայացքի ձևավորման գործում
· Կարևորի <<Ֆիզիկա>> առարկայի դերը տրամաբանական մտածողության զարգացման գործում: