Այցելություն դեպի Եռաբլուր

Նոյեմբերի 16-ին Վանաձորի N17 ավագ դպրոցի զինղեկ Ռազմիկ Մադարյանը դպրոցի պատանի երկրապահ ակումբի սաների հետ կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Եռաբլուր, Բաշ Ապարանի ճակատամարտի հուշարձան, այցելեցին նաև Դրոի գերեզման: Ուխտագնացության ժամանակ հանդիպեցին նաև ASALA — Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին մարտիկների հետ: