Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Սեպտեմբերի 24-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ 2015-2016 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Թեհմինե Բաղրամյանը և Տիգրան Ղազարյանը:
Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 10-12-րդ՝ դասարաններում: Տեղի ունեցած ակտիվ քննարկման արդյունքում աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի վերաբերյալ:
Ընտրությունը ընթացավ դպրոցի սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
Այսպիսով սեպտեմբորի 24-ին ձայների մեծամասնությամբ Վանաձորի N17 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Թեհմինե Բաղրամյանը: