Արաքսիա Պետրոսյան
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի
2008 թ-ին ավարտել եմ ՎՊՄԻ <<Պատմություն և իրավունք>> բաժինը:
2012 թ-ից աշխատում եմ Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում, որպես <<Հայոց եկեղեցու պատմության>> ուսուցչուհի:
Կարծում եմ, որ ուսումնասիրելով <<Հայոց եկեղեցու պատմությունը>>՝ աշակերտները խոր հարգանք ու հպարտության զգացումով կլցվեն հարազատ եկեղեցու, ժողովրդի ու հայրենիքի հանդեպ:
Կգիտակցեն, որ հայոց եկեղեցին համազգային այն կառույցն է, որ մշտապես իր ժողովրդի խորհրդատուն, ուսուցանողն ու բարոյական նեցուկն է եղել, իսկ անկախ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին է դարձել ամբողջ հայությանը համախմբող և կազմակերպող ուժ: Դա կօգնի մեր աշակերտնրին իրենց պատմական առաքելության մեջ ճանաչելու իրենց ազգային ու հոգևոր այս եզակի կառույցը: