Մանկավարժական խորհրդի արձանագրություններ
Արձանագրություն 1
(նիստը կայացել է 2020թ. սեպտեմբերի 11-ին)
Նիստին մասնակցում էին մանկավարժական խորհրդի բոլոր անդամները:
Օրակարգում`
1.2020-2021 ուստարվա մանկավարժական խորհրդի կազմի, քարտուղարի ընտրության, համադպրոցական ուսպլանի, ուսումնական ծանրաբեռնվախության, ներքին աշխատանքների կանոնների, աշխատանքային շաբաթվա տևողության, դասղեկների, մ/մ նախագահների, հոսքերի ձևավորման հաստատման մասին (զեկ. Թ.Սաղաթելյան)
2.202-2021 ուստարվա դասաբաշխման քննարկման և դպրոցական բաղադրիչի բաշխման մասին հարցը (զեկ. Թ.Սաղաթելյան)
3.2019-2020 ուստարվա մանկավարժների հաշվետվություններ (զեկ. Մանկավարժներ)
4.<<Ուսուցչի օգնականի>>, <<Սոցմանկավարժի>> պաշտոնային պարտականություններ (զեկ. Ա.Ջիլավյան, Ա.Դավթյան)
5.2020-2021 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի մասին (զեկ. Թ.Սաղաթելյան)
6.Ներքին գնահատման հաշվետվությունների ներկայցում, ամփոփում (զեկ. Թ.Սաղաթելյան)
7.ՀՀԿԳՄՍՆ կողմից անցկացված խորհրդատվության, դպրոցի ընդհանուր կարգապահական և կազմակերպչական հարցերի մասին (զեկ. Թ.Սաղաթելյան)
1.Որոշում է
1.Հաշվի առնելով առարկայական մեթոդական միավորումների, ծնողական խորհրդի առաջարկությունները`2020-2021 ուստարում հաստատությունում ուսումնական պարապմունքներն անցկացնել 6 – օրյա աշխատանքային շաբաթով, միահերթ աշխատակարգով, դասերը կազմակերպել 15-20 հոգանոց դասարաններում, դասասենյակներում ապահովել համապատասխան հեռավորություն աշակերտական սեղանների և աթռների միջև, օդափոպել դասասենյակները, դասերի սկզբին և ավարտին ախտահանել շփվող մակերեսները: Միահերթ աշխատակարգ սահմանել, ուսումնական պարապմունքներն սկսել 0900-ին, դասամիջոցի տևողությունը սահմանել 5 ր, ավարտել 1355-ին : Բացառել խմբակների և դասղեկական ժամերի կազմակերպումը ուսումնական հաստատությունում (online տիրույթում կազմակերպել):
2.Հաստատել ուսումնական հաստատության աշխատանքային նոր ծրագիրը`հանձնարարելով փոխտնօրեններին, մ/մնաագահներին իրենց աշխատանքային հաշվետվություններում ընդգրկել տնօրենին ներկայացրած հաշվետվության մեջ արտահայտած տեսակետները:
3.Հաստատել առարկայական մ/մ նախագահների և դասղեկների հետևյալ կազմը`
Ա.Քոչարյան – հումանիտար առարկայական մ/մ նախագահ (<<Հայոց լեզու և հայ գրակ.>>, <<Ռուսաց լեզու>>, <<Անգլերեն>>, <<Պատմություն>>, <<Հայոց եկեղեցու պատմ.>>, <<Հասարակագիտություն>>, <<ՆԶՊ>> դասավանդող ուսուցիչներ)
Ն.Պողոսյան – բնագիտական առարկայական մ/մ նախագահ (<<Ֆիզիկա>>, <<Կենսաբանություն>>, <<Քիմիա>>, <<Աշխարհագրություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Իմֆորմատիկա>>, <<Ֆիզկուլտուրա>> դասավանդող ուսուցիչներ):
1.Քոչարյան Ա. – 10ա դասարանի (ընդհանուր հոսք) դասղեկ
2.Ենոքյան Վ. – 10բ դասարանի (բնագ. Հոսք, քիմիա կենսաբ) դասղեկ
- Սաղումյան Ա. – 11ա դասարանի (ընդհանուր հոսք) դասղեկ
- Դարբինյան Հ. – 11բ դասարանի (հում. հոսք) դասղեկ
- Պետրոսյան Ա. – 12ա դասարանի (հում. հոսք) դասղեկ
- Սիմոնյան Ա. – 12բ դասարանի (հում. հոսք) դասղեկ
4.Հաստատել տնօրենի կողմից ներկայացված 2020-2021 ուստարվա պլանների նախագծերը:
5.2020-2021 ուստարում հաստատության ավագ դասրաններից ձևավորել ընդհանուր (միջնակարգ) դասարաններ 10ա, 11ա
Բնագիտական հոսք (քիմիակենսաբ) – 10բ
Հումանիտար հոսք՝ 11բ ( լեզուներ)
12ա (լեզուներ՝ անգլերեն)
12բ (լեզուներ՝ ռուսաց լ.)
6.Հաստատել ՝ մանկավարժական խորհրդի նոր կազմը և քարտուղարին
Հ/հ | Մանկ. խորհրդի անդամի ազգանուն,անուն | Ծննդ. թիվ | Դասավ. առարկան | Տարիք | Աշխ. ստաժ | Մանկ. խ. անդ. պաշտոն | Կրթ. |
1 | Սաղաթելյան Թամարա (նախ.) | 61 | Տնօրեն | Բարձր. | |||
2 | Ափինյան Սոֆյա (քարտուղար) | Աշխարհ | 47 | Փոխտնօրեն | Բարձր. | ||
3 | Սաղաթելյան Աշոտ | 60 | Փոխտնօրեն | Բարձր. | |||
4 | Սիմոնյան Վարդուհի | 34 | Դակ | Բարձր. | |||
5 | Թազայան Սուրեն | Պատմ. | 32 | Ուսուցիչ | Բարձր. | ||
6 | Պետրոսյան Արաքսյա | ՀԵՊ | 34 | Ուսուցիչ | Բարձր. | ||
7 | Պապոյան Ալվարդ | Հասար. | 48 | Ուսուցիչ | Բարձր. | ||
8 | Մադարյան Ռազմիկ | ՆԶՊ | 58 | Ուսուցիչ | Մ/մ | ||
9 | Թովմասյան Աղասի | Մաթեմ | 35 | Ուսուցիչ | Բարձր. | ||
10 | Կոստանդյան Կլավդիա | Ռ.լ. | 52 | Ուսուցիչ | Բարձր. | ||
11 | Սիմոնյան Անուշ | Հ.լ. | 63 | Ուսուցիչ | Բարձր. | ||
12 | Քոչարյան Անահիտ | Հ.լ. | 51 | Ուսուցիչ | Բարձր. | ||
13 | Դարբինյան Հերմինե | Հ.լ. | 54 | Ուսուցիչ | Բարձր. | ||
14 | Հարությունյան Աննա | Օտար լ. | 45 | Ուսուցիչ | Բարձր. | ||
15 | Պողոսյան Նաիրա | Կենսաբ. | 32 | Ուսուցիչ | Բարձր. | ||
16 | Սաղումյան Անահիտ | Ինֆորմ. | 54 | Ուսուցիչ | Բարձր. | ||
17 | Սաղումյան Լուիզա | Ֆիզիկա | 62 | Ուսուցիչ | Բարձր. | ||
18 | Ենոքյան Վարսենիկ | Քիմիա | 54 | Ուսուցիչ | Բարձր. | ||
19 | Սարգսյան Արման | Ֆիզկ. | 37 | Ուսուցիչ | Բարձր. | ||
20 | Ջիլավյան Անուշ | 27 | Ուս. օգնակ. | Բարձր. | |||
21 | Դավթյան Աննա | 27 | Սոց.մանկ. | Բարձր. | |||
22 | Գրիգորյան Լուսինե | 32 | Օպերատոր | Բարձր. | |||
23 | Սուքիասյան Ռուզաննա | 36 | Գրադարան. | Բարձր. | |||
24 | Գրիգորյան Հեղինե | 43 | Բարձր. | ||||
25 | Ղազումյան Քրիստինե | Ծնող.խորհ.նախագահ | Միջն. | ||||
26 | Ղազախեցյան Ագնեսա | Աշխ. խորհ. նախագահ |
2.Որոշում է
2020-2021 ուստարվա դպրոցական բաղադրիչի ժամաքանակը ավագ դասարաններում բաշխել հետևյալ համամասնությամբ
Դասարան | Հայոց լեզու | Հայ գրակ. | Հայոց պատմ. | Համ. պատմ. | ՀԵՊ | Քիմիա | Կենսաբ. | Ինֆորմ. | Հասարակ. | Հանր. | Երկրաչ. | Ֆիզիկա | Ընդամենը |
X1 | +1 | +0.5 | +0.5 | +1 | 3 | ||||||||
X2 | +1 | +1 | 2 | ||||||||||
XI1 | +1 | +1 | +1 | +0.5 | +.0.5 | 4 | |||||||
XI2 | +1 | +1 | -0.5 | +0.5 | 2.5 |
3.Որոշում է
Հաստատության 2019-2020 ուստարվա ընթացքում մանկավարժների կողմից իրականացրած ուսումնադաստիարակչակն աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի կատարողականը գնահատել <<լավ>>:
4.Որոշում է
Հաստատության 2019-2020 ուստարվա ուսուցչի օգնականի, սոց.մանկավարժի կողմից իրականացրած ուսումնադաստիարակչան աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի կատարողականը գնահատել <<լավ>>:
5.Որոշում է
Հաստատել 2020-2021 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիրակչակն աշխատանքների զագացման տարեկան ծրագիրը:
6.Որոշում է
Ներքին գնահատման հաշվետվության քննարկումով ի հայտ բերված վերլուծության արդյունքներն օգտագործել հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան լրամշակման ընթացքում:
7.Որոշում է
1.Հանձնարարել փոխտնօրենին, մ/մ նախագահներին, դասղեկներին բարձր պատասխանատվությամբ կազմակերպել և իրականացնել կրթությունը հաստատության սովորողների համար, հետևել բոլոր հրամաններին, ցուցումներին:
2.Ուժեղացնել առարկայակն մ/մ աշխատանքերի նկատմամբ վերահսկողությունը, հետևել աշակերտների կարգապահությանը, վարքագծին:
3.Հանձնարարել բոլոր ուսոցիչներին ուսուցման և դաստիարակության արդյունավետության բարձրացման նպատակով ուժեղացնել դպրոց- ծնող կապը՝ օգտագործել ծնողական , աշակերտական խորհուրդների աջակցությունը, ժողովներ, խորհրդակցություններ, դասղեկական ժամեր կազմակերպել online տիրույթում, խուսափել աշակերտների կամ ծնողների կուտակումներից, հետևել հիգիենայի կանոններին:
Արձանագրություն 2
(նիստը կայացել է 2020թ. հոկտեմբերի 12-ին)
Նիստին մասնակցում էին մանկավարժական խորհրդի բոլոր անդամները:
Նիստը անցկացվել է <<Zoom>> հարթակով
Օրակարգում`
1.Օրակարգի հաստատում
2.ՀՀ ԿԳՀՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 2021 թ. բյուջեի նախագծի մշակման, քննարկման, ներկայացման մասին (զեկ. Թ.Սաղաթելյան)
3.Սոցիալապես անապահով ընատանիքների երեխաներին դասագրքերի վարձավճարների փոխհատուցման մասին (զեկ. Թ.Սաղաթելյան)
Ելնելով հաստատության տնօրենի հաղորդումից`մանկավարժական խորհուրդը
1.Որոշում է
Հաստատել մանկավարժական խորհրդի հոկտեմբերի 12-ի գումարած նիստի օրակարգը:
Ելներլով հաստատության տնօրենի 201թ. բյուջետային ֆինանսավորման կայտի նախագծի մանրամասն ներկայացումից`մանկավարժական խորհուրդը
2.Որոշում է
Հավանաություն տալ հաստատության 2021 թ. բյուջետային բինանսավորման հայտի նախագծի նախնական տարբերակին:
Հիմք ընդունելով մանկավարժական խորհրդի անդամների առաջարկությունները` մանկավարժական խորհուրդը
3.Որոշում է
Փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների ներքոհիշյալ 11(տասնմեկ) աշակերտների դասագրքերի վարձավճարները.
1 | Գրիգորյան Մարիամ | 7230 |
2 | Կնիշ Աննա | 7230 |
3 | Ավետիսյան Մարիամ | 6330 |
4 | Բաղրամյան Ջեմմա | 5760 |
5 | Խաչատրյան Էլյա | 5760 |
6 | Ստեփանյան Մարիամ | 5760 |
7 | Քառյան Ռոբերտ | 5760 |
8 | Սերոբյան Մհեր | 4550 |
9 | Այվազյան Նարեկ | 4540 |
10 | Աքուլյան Էդուարդ | 4540 |
11 | Բաբուրյան Նարեկ | 4540 |
Արձանագրություն 3
(նիստը կայացել է 2020թ. նոյեմբերի 20-ին)
Առցանց <<Zoom>> հարթակով կազմակերպված մանկավարժական նիստին մասնակցում էին մանկավարժական խորհրդի բոլոր անդամները:
Օրակարգում`
1.Օրակարգի հաստատում
2.Նախորդ մանկավարժական խորհրդի նսիտի որոշումների կատարողական (զեկ. Թ.Սաղաթելյան)
3.Հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի անդամության թեկնածուների առաջադրում
4.12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին
5.Հաստատությունում հեռավար ուսուցմանկազմակերպման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հրահանգի ներկայացում:
Ելնելով հաստատության տնօրենի հաղորդումից`մանկավարժական խորհուրդը
1.Որոշում է
Հաստատել մանկավարժական խորհրդի 20 նոյեմբերի 2020թ. գումարած նիստի օրակարգը:
Ելնելով հաստատության տնօրենի հաղորդումից նախորդ (12.10.20թ.) նիստի ընթացքում ընդունած որոշումների կատարողականի ներկայացումից `մանկավարժական խորհուրդը
2.Որոշում է
12.10.20թ. մանկավարժական խորհրդի նիստում ընդունած որոշումների կատարողականը գնահատել <<լավ>>:
Հիմք ընդունելով սահմանված կարգը 3 տարին լրանալու դեպքում հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը`խորհրդի անդամների փոփոխություն է կատարում: Առաջադրվում են նոր թեկնածուներ և կազմակերպվում է փակ-գաղտնի քվեարկություն:
Ելնելով փակ-գաղտնի քվեարկության արդյունքներից `մանկավարժական խորհուրդը
3.Որոշում է
Հաստատել հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի նոր անդամների ընտրությունը
1.Կոստանդյան Կլավդիյա
2.Հարությունյան Աննա
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2020թ. նոյեմբերի 18-ի <<2020-2021>> ուստարվա գիտելիքների ստուգման պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին N1645-Ա/2 հրամանի հավելվածի`մանկավարժական խորհուրդը
4.Որոշում է
1.Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելույ համար սովորողները մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում ներկայացնեն հաստատության տնօրենին
2.Հաստատության տնօրենի հանձնարարականով դեկտեմբերի 1-ից քննություններ հանձնող աշակերտների ցուցակ հայտերը էլեկտրոնային եղանակով app.atc.am կայքի միջոցով փոխանցցել ԳԹԿ:
Հաշվի առնելով 2020-2021 ուստարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան զարգացման ծրագիրը հիմք ընդունելով համավարակային անբարենպաստ իրավիճակի հնարավոր սրացման կանխարգելման անհրաժեշտությունը մեծ համայքներում միջին և ավագ դասարանների կրթությունը հեռավար եղանակով շարունակելու ՀՀ ԿԳՄՍՆ հրահանգը`մանկավարժական խորհուդը
5.Որոշում է
Համավարակային իրավիճակով պայմանավորված հաստատությունում կրթությունը կազմակերպել հեռավար `օգտվելով
- am
- am
- am կայքերից
- Microsoft Teams
- Google Classroom
- Zoom հարթակներից
Խնդիրներ ծագելու պարագայում խորհրդատվության համար դիմել հաստատության օպերատորին:
Արձանագրություն թիվ 1
(Նիստը կայացել է 2018թ օգոստոսի 31-ին)
Օրակարգում
- 2018-2019 ուստարվա մանկավարժական խորհրդի կազմի, քարտուղարի ընտրության, համադպրոցական ուսպլանի, ուսումնական ծանրաբեռնվածության, ներքին աշխատանքների կանոնների, աշխատանքնային շաբաթվա տևողության, դասղեկների, հոսքերի ձևավորման, ընտրված առարկայական հանձնախմբերի նախագահների հաստատման մասին:
- 2018-2019 ուստարվա դասաբաշխման քննարկման և դպրոցական բաղադրիչի բաշխման մասին հարցը:
- 2017-2018 ուստարվա մանկավարժների հաշվետվություններ` էլեկտրոնային տարբերակով
- <<Ուսուցչի օգնական>> պաշտոնային պարտականություններ
- 2017-2018 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի մասին հարցը:
- Ներքին գնահատման հաշվետվության ներկայացում, ամփոփում:
- Գիտելիքի օրվա կազմակերպման և անցկացման ՀՀ ԿԳ նախարարի կողմից անցկացված օգոստոսյան խորհրդատվության, դպրոցի ընդհանուր կարգապահական և կազմակերպչական հարցերի մասին:
- <<ԼՄՍԵ>> և <<Լոռի>> դպրոց հիմնադրամներին մասնկացելու կամ հրաժարվելու հարցի քննարկում
1.Որոշում է
- Հաշվի առնելով առարկայական մ/մ, ծնողական խորհրդի առաջարկությունների ՝ 2018-2019 ուստարում հաստատությունում ուսումնական պարամպունքները անցկացնել 5- օրյա, միահերթ աշխատակարգով՝ պարամպունքները սկսել ժամը 9օօ-ին, ավարտել 1450 րոպեին:
- Հաստատել հաստատության աշխատանքային նոր ծրագիրը՝ հանձնարարելով փոխտնօրեններին, մ/մ նահագահներին իրենց աշխատանքային հաշվետվություններում ընդգրկել տնօրեններին ներկայացած հաշվետվության մեջ արտահայտված տեսակետները:
- Հասատատել առարկայական մ/մ նախագահների, դասղեկների կազմը.
- Հաստատել տնօրենի կողմից ներկայացված 2018-2019 ուստարվա պլանների նախագծերը:
- 2018-2019 ուստարում հաստատության ավագ դասարաններում ձևավորել ընդհանուր (X1, XI1), բնագիտիկան (XI2, XII2), հումանիտար (XII1) առարկաների հոսքային դասարաններ և հաստատել ուսուցման պլանի ներկայացված նախագծերը:
- Հաստատել մանկավարժական խորհրդի նոր կազմը և քարտուղարին:
3.Որոշում է
2018-2019 ուստարվա դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հիմնական և ավագ դպրոցներում բաշխել հետևյալ համամասնությամբ՝ իսկ 12-րդ դասարանների համար միայն I կիսամյակում:
3.Որոշում է
- Հաստատության 2017-2018 ուստարվա տնօրենության մանկավարժների, աշխատողների կողմից իրագործված ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի կատարողականը գնհատել <<լավ>>:
- Հաստատել 2018 — 2019 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագիրը:
4.Որոշում է
Հաստատության 2017-2018 ուստարվա ուսուցչի օգնականների կողմից իրականացրած ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի կատարաղոկանը գնահատել <<լավ>>:
Լսեցին – 5 . 2018-2019 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի հարցը
Զեկուցողը մանրամասն ներկայացրեց 2018-2019 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի մասին հարցը: Հանգամանորեն ներկայացրեց տարեկան ծրագիրը, քննարկեց կարևոր դրույթները:
Ելնելով հաստատության տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքերի զարգացման տարեկան ծրագրի մասին հաշվետվությունից մանկավարժական խորհուրդը
Որոշում է
Հաստատել 2018-2019 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագիրը:
Որոշում է
Ներքին գնահատման հաշվետվության քննարկումով ի հայտ բերված վերլուծության արդյունքներն օգտագործել հաստատության 2017-2018 ուստարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացման տարեկան ծրագրի լրամաշկաման ընթացքում:
Որոշում է
- Հանձնարարել մ/մ նախագահներին, դասղեկներին ուսուցիչներին պատշաճ մակարդակով կազմակերպել Գիտելիքի օրը դպրոցում՝ հետևելով ՀՀ ԿԳ նախարարի հրահանգներին:
- Ուժեղացնել վերահսկողություն առարկայական մ/մ աշխատանքի նկատմամբ, մեթոդական օգնություն ցույց տալ թե դասալսումներով, թե զեկուցումներով, հետևյալ աշակերտների կարգապահությունը, վարք-բարքին:
3 . Հանձնարարել բոլոր ուսուցիչներին ուսուցման և դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու համար ուժեղացնել դպրոց-ծնող կապը՝ օգտագործելով ծնողական- աշակերտական խորհուրդների աջակցությունը:
Որոշում է
Դադարեցնել անդամակցությունը <<ԼՄՍԵ>> և <<Լոռի-դպրոց>> հիմնադրամներին և այլևս չվճարել գումարներ:
Արձանագրություն N2
(Արտահերթ նիստը կայացել է 2018թ. հոկտեմբերի 31-ին)
Օրակարգում
1.Օրակարգի հաստատում
2.Նախորդ նիստում ընդունված որոշումների կատարողականը
3.Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դասագրքերկ վարձավճարների փոխհատուցման մասին
4.Թեմատիկ գրավոր աշխատանքների և ուսուցիչների կողմից չափորոշչային պահանջների կատարողականի քննարկում:
5.Հաստատությունում 2018-2019 ուստարում դպրոցականների առարկայական օլիմիադաների կազմակերպելու մասին:
- Բնագիտական առարկաներից անցկացվող օլիպիադաների մասնակիցների ցանկը հաստատելու մասին:
- Ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակների, նրանց հետ տարվող արտադասարանային և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցը:
8.Հաստատությունում 2018-2019 ուստարում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական ծառայությունների մատուցման մասին:
9.Ուսուցման արդյուտավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպել անվճար խորհրդատվական ծառայություններ ծնողների համար
10.12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին
Որոշում է
Հաստատել ՄԽ հոկտեմբերի 31-ի օրակարգը:
Որոշում է
Հաստատությունում 2018-2019 ուստարում տնօրինության, մանկավարժների, աշխատողների կողմից նախորդ նիստում ընդունված որոշումների կատարողականը գնահատել <<բավարար>>:
3.Որոշում է
Փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտների դասագրքերի վարձավճարները:
4.Որոշում է
Թեմատիկ գրավոր աշխատանքների և ուսուցիչների կողմից չափորոշչային պահանջների կատարողականը գնահատել <<բավարար>>:
5.Որոշում է
Հիմք ընդունելով <<Հաստատությունում դպրոցականների առարկայական օլիմպիադա կազմակերպոլու մասին>> համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքային տարեկան ծրագրի պահանջը
- առաջարկել տնօրենին 10-12-րդ դասարաններում անցկացնելու ներդպրոցական առարկայական օլիմպիադա հարցաթերթիկներով,
- խնդրել տնօրենին՝ համապատասխան պայմաններ ստեղծել օլիմպիադան անցկացնելու համար,
- համադպրոցական օլիմպիադան անցկացնել ժամանակացույցով և աշակերտների քանակով՝ ըստ առարկաների
6.Որոշում է
Հաստատել բնագիտական առարկաներից օլիմպիադայի մասնակիցների ներկայացված ցանկը:
7.Որոշում է
1.Հաստատության արտադասարանական աշխատանքները կազմակերպել հաշվի առնելով սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության փաստացի վիճակը և ծնողական խորհրդի առաջարկությունները:
2.Հաստատությունում արտադպրոցական աշխատանքները կազմակերպել ծնողական և հոգաբարձուների խորհուրդների հետ սովորողների ստեղծագործական ու գեղագիտական ֆիզիկական զարգացման կարողություններին, ընդունակություններին համապատասխան:
Լսեցին – 8. Հաստատության 2018-2019 ուստարում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական ծառայությունների մատուցման մասին հարցը: (զեկ. Թ. Սաղաթելյան)
8.Որոշում է
- Հաստատության 10-12-րդ դասարաններում ուսումնական ծրագրերի կատարման արդյունավետությունը բարձրացնելու և օժանդակելու սովորողներին մեկ միասնական մանկավարժական պահանջներով դաստիարակելու և կրթելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տնօրինության կողմից գրավոր աշխատանքներ հանձնարարել <<Մաթեմատիկա>> և <<Հայոց լեզու>> առարկաներից: Մաթեմատիկայից հանձնարարել թեստային առաջադրանք` 2 տարբերակով, իսկ հայոց լեզվից` թելադրություն: Արդյունքները քննարկել, վերլուծել:
Լսեցին 9.– Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպել անվճար խորհրդատվական ծառայությունների մատուցման մասին հարցը: (զեկ. Թ. Սաղաթելյան)
Արտահայտվեցին – 1. XI2 դասարանի դասղեկ Ա.Քոչարյան – Արտահայտվողը նշեց, որ կրթական ոլորտում աշխատող յուրաքանչյուր մանկավարժ հստակ պատկերացնում է ընտանիքի, հասարակաության, ծնողի դերը կրթության կազմակերպման ընթացքում: Կարևորեց դպրոց-ընտանիք կապը, սովորողների նկատմամբ անհատական մոտեցման խնդիրը: Առաջարկեց համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ:
Կարևորելով ուսուցման արդյունավետության բարձրացման խնդրում ծնողների մեծ դերը` մանկավարժական խորհուրդը
9.Որոշում է
Հաստատության 10-12-րդ դասարաններում ուսումնական ծրագրերի կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ծնողների համար կազմակերպել խորհրդատվական ծառայություններ:
10.Որոշում է
1.Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում ներկայացնեն հաստատության տնօրենին:
- Հաստատության տնօրենի հանձնարարականով դեկտեմբերի 1-ից քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը էլեկտրոնային եղանակով՝app.atc.am կայքի միջոցով փոխանցել ԳԹԿ։
Արձանագրություն 3
Նիստը կայացել է 2018թ.դեկտեմբերի 28-ին
Օրակարգում
1.Օրակարգի հաստատում մ/մ նիստ դեկտեմբերի 28-ին:
2.2018-2019 ուստավա II կիսամյակում 12-րդ դասարանների ՝ օտար լեզուների և բնագիտական առարկաների ուսումնական խմբերի ձևավորման մասին:
3.2018-2019 ուստարվա I կիսամյակի ընթացքում կատարած ուսումնադաստիարակչական աշխատանքների և սովորողների առաջադիմության արդյունքների ամփոփոում:
4.Նախորդ մ/մ որոշումների կատարողականի քննրկում:
5.2018-2019 ուստարվա II կիսամյակում դպրոցի ուսպլանում փոփոխություններ կատարելու մասին:
6.Ներդպրոցական առարկայական օլիմպիադանեերի արդյունքների ամփոփում: Տարածքային փուլ անցած աշակերտների անվանացանկի հաստատում:
7.2018-2019 ուստարվա առաջին կիսմայակի աշակերտների առաջադիմության շարժի հաշվետվություն:
8.12-րդ դասարանի աշակերտների քննության թույատրության մասին
9.Ատեստատի կրկնօրինսկը ստանալու մասին հարցը
- Որոշում է
Հաստատել ՄԽ-ի դեկտեմբերի 28-ի օրակարգը:
2.Որոշում է
Հաստատել հաստատության ներկայացրած 12-րդ դասարանների այլընտարանքային առարկաների ձևավորված խմբերի քանակը:
3.Որոշում է
- Պահանջել հաստատության փոխտնօրեններից՝
- Ապահովել ամենօրյա հսկողություն և աջակցություն ուսուցիչների կողմից դասի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
- Հանգուցային թեմաների հարցերը նայել, քննարկել մ/մ նիստերում:
- Ավելացնել փոխադարձ դասալսումների քանակը, կատարել վերլուծություն:
- Հետևողական լինել ուսուցողական և թեմատիկ գրավորների կազմակեպման և անցկացման նկատմամբ:
- Հանձնարարել դասղեկներին առաջիկա ծնողական և դասարանական ժողովներում քննարկել սովորողների վարքի կուլտուրայի միասնական պահանջների, հաչախումների հարցերը:
4.Որոշում է
Հաստատության 2018-2019 ուստարում տնօրինության մանկավարժների աշխատողների կողմից նախորդ նիստում ընդունված որոշումների կատարողականը գնահատել <<բավարար>>:
5.Որոշում է
1.2018-2019 ուստարվա ուսպլանով դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հիմնական և ավագ դպրոցներում ըստ ուսումնական և երաշխավորված առարկայացանկի առարկաների բաշխել հետևյալ համամասնությամբ.
6.Որոշում է
Հիմք ընդունելով <<Հաստատությունում դպրոցականների առարկայական օլիմպիադա կազմակերպելու մասին>> համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանք տարեկան ծրագրի պահանջները՝
- ամփոփել ներդպրոցական առարկայական օլիմպիադայի արդյունքները,
- բարձր միավորներ հավաքած աշակերտների անուններն ներկայացնել տարածքային փուլին մասնակցելու համար (ցուցակը կկազմվի, երբ դպրոցն ստանա մասնակցության հայտը:
8.Որոշում է
2018-2019 ուստարվա 12-րդ դասարանների 14 աշակերտներին, որոնք ներկայացրել են դիմում, թույլատրել մասնակցելու ավարտական քննություններին:
Լսեցին – 9. Թ. Սաղաթելյանի հաղորդումը Սուսաննա Փափախչյանի ատեստատի կորցնելու մասին:
9.Որոշում է
Կորցրած ատեստատի կրկնօրինակը ստանալ ԿԳՆ-ից:
Արձանագրություն թիվ 4
(Նիստը կայացել է 2019թ-ի փետրվարի 28-ին)
Օրակարգում՝
- Օրակարգի հաստատում, մանկավարժական խորհրդի 2019թ. փետրվարի 28-ին կայացած նիստի
- Նախորդ ՄԽ նիստի` 2018թ. դեկտեմբերի 28-ի կայացած որոշումների կատարողականը:
- Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլի արդյունքների ամփոփում և մարզային փուլին նախապատրաստում:
- 2018-2019 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների կազմակերպման գործընթացի իրազեկում
- Մեթոդ միավորման հաշվետվություններ և ատեստավորման համար կազմակերպվող ուսուցիչների ցանկ
- Սոցիալապես անապահով և ծնողազուրկ երեխաների հաճախումները և առաջադիմությունը
7.Ատեստատի կրկնօրինակ ստանալումասին
1.Որոշում է
Հաստատել 28.02.2019թ-ի մանկավարժական խորհրդի օրակարգը
- Որոշում է
Հաստատել մանկավարժական խորհրդի դեկտեմբերի 28-ի կատարողականը, , մանկավարժական խորհրդի կատարած աշխատանքները գնահատել <<լավ>>:
3.Որոշում է
Հաստատել մարզային փուլի մասնակից աշակերտների ցուցակը և հրահանգել դասավանդող ուուցիչներին նախապատրաստել սովորողներին:
- Որոշում է
<<2018-2019>> ուստարվա 12-րդ դասարանի ներքոհիշյալ աշակերտներին, ովքեր ներկայացել են դիմում, թույլատրել մասնակցելու ավարտական քննություններին:
Որոշում է
Հաստատել վերապատրաստման ենթական ուսուցիչների ցանկը և մ/մ կատարած աշխատանքները գնահատել <<բավարար>>:
6.Որոշում է
Կորցրած ատեստատների կրկնօրինակները ստանալ ԿԳՆ-ից:
Արձանագրություն 5
(Նիստը կայացել է 2018թ. մայիսի 3-ին)
Օրակարգում
1.Օրակարգի հաստատում.մանկավարժական խորհրդի 2019թ. մայիսի 3-ին կայացած նիստի
2.<<2018-2019>> ուստարում հաստատությունում` ավագ դասարաններում սահմանված ժամաքանակը գերազանցող բացակայությունների պատճառով դասաժամերին չմասնակցած սովորողների տարեվերջյան քննություններ անցկացնելու և նույն դասարանում մնալու մասին
1.Որոշում է
Հաստատել 02.05.2017թ-ի գումարված նիստի օրակարգը
- Որոշում է
Հաստատել մանկավարժական խորհրդի 2019թ. փետրվարի 28-ի գումարած նիստի որոշումների կատարողականը և կատարած աշխատանքները գնահատել <<լավ>>:
- Որորշում է
1.Սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը հաստատության տնօրենի կողմից ներկայացնել նախարարություն.
2.Որևէ կիսամյակում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողների կիսամյակային գնահատականներ չնշանակել անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.
3.120-200 ժամ բացակայության դեպքում սովորողների կիսամյակային գնահատականներ չնշանակել անկախ ընթացիկ գնահատականների առկայության բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով:
<<Հայոց լեզու և գրականություն>>
<<Մաթեմատիկա>>
<<Հայոց պատմություն>>
Մեթոդմիավորումներին հանձնարարել կազմել քննական առաջադրանքներ առնվազն 3 տարբերակով:
Արձանագրություն 6
(Նիստը կայացել է 2019թ. մայիսի 24-ին)
Օրակարգում
1.2018-2019 ուստարվա ընթացքում 120 -200 ժամ բացակա ունեցող աշակերտներից ընդունած քննությունների արդյունքների ամփոփում և 200 ժամ և ավել բացակա ունեցող աշակերտների նույն դասարանում մնալու մասին
2.2018-2019 ուստարվա 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննություններին մասնակցելու մասին
3.10-11-րդ դասարանների աշակերտներին փոխադրական քննություններին մասնակցելու թույլտվության մասին
4.Քննությունների կազմակերպման աշխատակարգի և քննական հանձնաժողովերի կազմի ներկայացում
- 2018-2019 ուստարվա հաշվետվությունների ներկայացում և հաստատում
- Ատեստատի կրկնօրինակ ստանալու մասին
ա) Որոշում է
Ելնելով հաստատության տնօրենի մանկավարժական խորհրդի մայիսի 24-ի գումարած նիստի օրակարգը:
բ) Որոշում է
2018-2019 ուստարվա ընթացքում 120-200 ժամ և վաել բացակա ունեցող սովորողների բացակայությունների հաշվառման և քննությունների, ամփոփիչ գրավովոր աշխատանքների կազմակերպման և անցկացման գործընթացը համարել բավարար:
- Որոշում է
Թույլատրել 11-12-րդ դասարանների ներքոհիշյալ աշակերտներին մասնակցելու փոխադրական և ավարտական քննություններին, իսկ սահմանված ժամաքանակը գերազանցած բացակայություն ունեցող 2 աշակերտներին մնացնել նույն դասարանում::
- Որոշում է
2018-2019 ուստարվա հիմնական դպրոցի 12-րդ դասարանների աշակերտներին, ովքեր ուստարվա ընթացքում բոլոր առարկաներից ստացել են տարեկան դրական գնահատականներ, ունեն <<Լավ>> կամ <<Բավարար>> վարք, թույլատրել մասնակցելու ավարտական և միասնական քննություններին.
3.Որոշում է
2018-2019 ուստարվա ավագ դպրոցի X դասարանի 39 աշակերտների և XI դասարանների 42 աշակերտների, որոնք ուստարվա ընթացքում բոլոր առարկաներից ստացել են տարեկան դրական գնահատականների, ունեն <<լավ>> կամ <<բավարար>> վարք, թույլատրել մասնակցելու փոխադրական քննություններին:
4.Որոշում է
1.Հանձնարարելտնօրինության, առարկայական մ/մ նախագահներին հետևել և վերահսկել քննությունների ընթացքը, թույլ չտալ սահմանված կարգի և աշխատակարգի խախտումներ, քննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ պարբերաբար հրապարակել հաշվետվություններ, աշխատել ժամանակացույցով.
- Փոխտնօրենին, քննական առարկան դասավանդող ուսուցիչներին, քննությունների միջև ընկած օրերին հաստատված ժամանակացույցով աշակերտների համար կազմակերպել խորհրդատվություններ.
- Հերթապահ ուսուցիչներին` ապահովել քննությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ:
5.Որոշում է
1.Հանձնարարել փոխտնօրեններին ուժեղացնել վերահսկողությունը առարկայական մ/մ աշխատակիցների նկատմամբ, մեթոդական օգնություն ցույց տալ թե դասալսումներով, թե զեկույցներով, հետևել աշակերտների կարգապահությունը:
2.Հանձնարարել առարկայական մ/մ նախագահներին հետևողական և պահանջկոտ լինել, ավելացնել դասալսումների քանակը, մեծ տեղ տալ մանկավարժական ընթերցումներին` ուշադրություն դարձնելով դրանց որակին:
3.Հանձնարարել բոլոր ուսուցիչներին, դասղեկներին ուսուցման և դաստիարակության արդյունավետության բարձրացման համար ուժեղացնել դպրոց-ծնող կապը` օգտագործել ծնողական և աշակերտական խորհուրդների աջակցությունը:
6.Որոշում է
Կորցրած վկայականի կրկօրինակները ստանալ ԿԳՆ-ից: