Բաց դաս՝ <<Մյուռոնօրհնեք>> թեմայով
Նոյեմբերի 4-ին Վանաձորի N17 ա/դ տեղի ունեցավ բաց դաս՝ <<Մյուռոնօրհնեք>> թեմայով: Դասն անցկացվեց խմբային աշխատանքի տեսքով, որը կրում էր մրցույթային բնույթ: Ուսուցիչ՝ Ար. Պետրոսյան:
Դասը բաժանված էր 3 փուլերի: Առաջին փուլում տեղի ունեցավ ֆրոնտալ հարցում, որի ընթացքում գնահատվեց աշակերտների ակտիվ մասնակցությունը հարց ու պատասխանին, որի ընթացքում բացահայտվեց գաղտնաբառը (Մյուռոնօրհնեք): Երկրորդ փուլում խմբերը ներկայացրեցին իրենց պատրաստած ռեֆերատները, պիտի գնահատվեր աշակերտների գրագետ խոսքը, միտքը և ձևավորումը: Եվ վերջապես երրորդ փուլում աշակերտները նկարեցին Մյուռոնօրհնեքի խորհրդանիշներ իրենց պատկերացմամբ: Վերջում 3 խմբերն էլ խրախուսվեցին մրցանակներով ակտիվ մասնակցության համար: