Բաց – դաս կենսաբանություն առարկայից
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում նոյեմբերի 20-ին 7-րդ ա դաարանում կենսաբանության ուսուցչուհի Ան. Պետրոսյանը կազմակերպեց դաս-միջոցառում, որի թեման էր. << Ի՞նչ են խոսում մեզ ծանոթ և անծանոթ բույսերը>>: Դասի նպատական էր աշակերտների մոտ ձևավորել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ: Դասարանը կահավորված էր ծանոթ և անծանոթ բույսերով, հատակը աշնանային տերևներով լցված: Աշակերտները ներկայացան գեղեցիկ դերային խաղերով: Քննարկեցին դպրոցամերձ հողամասում կատարվելիք աշխատանքները:
Որոոշում կայացրին, որ գարնանը պետք է նոր բույսեր աճեցնեն հողամասում: Միջոցառման խորագիրն էր.
Հոգում ես մեկ տարվա համար՝ բրինձ ցանի՛ր,
Հոգում ես տաս տարվա համար՝ ծառ տնկի՛ր,
Հոգում ես հարյուր տարվա համար՝ մարկանց կրթի՛ր: