Դասը վարում է ոստիկանը
Անչափահասների քաղաքացիական դաստիարակության իրավական գիտելիքների իմացության բարձրացման, ինչպես նաև նրանց կողմից կատարվող իրավախախտումները հնարավորինս կանխելու նպատակով ս/թ մայիսի 6-ին դպրոց այցելեցին ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ավագ օպեր-լիազոր, կապիտան Միքայել Սարգսյանը և ոստիկանության Տարոնի բաժնի անչափահասների գործով բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Գարիկ Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների առանձնահատկությունների և դրանց կանխարգելման, ռազմա-հայրենասիրական դաստիարակության, անչափահասների շրջանում թմրամոլության կանխարգելման, անչափահասների շրջանում աղանդների տարածվածության և այլ կարևոր թեմաների շուրջ: