ՄԵՐ ԴՊՐՈՑԸ
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի առանձնահատկությունները
Դպրոցում դասավանդում, իրենց սեփական փորձն ու գիտելիքներն են փոխանցում սերունդներին քաղաքում ճանաչված, վերապատրաստման ծրագրեր անցած մասնագետներ:
Հոսքերում սովորող լավագույն աշակերտներն ակտիվ մասնակցում են միջոցառումների, մրցույթների , արժանանում պարգևների և խրախուսանքների, իսկ ներքին և արտաքին ստուգումների ընթացքում աչքի են ընկնում գիտելիքների հարուստ պաշարով:
Ուսման որակն ապահովում են ոչ միայն որակյալ և հմուտ մասնագետները, այլև հագեցված ու պարբերաբար թարմացվող ուսումնատեխնիկական բազան: Դպրոցն ունի քիմիայի, ֆիզիկայի հագեցված լաբորատորիաներ և կենսաբանության, ինֆորմատիկայի, պատմության, ռազմագիտության կաբինետներ:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցը իրականացնում է հանրակրթական ծրագրի վերջին գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:
Ուսուցումը ընթանում է յուրաքանչյուր աշակերտի համար մշակված անհատական ուսումնական պլանով ` յուրաքանչյուր աշակերտի համար կիրառելով տարբերակված մեթոդական մոտեցումներ: Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա կարող է ուսուցանվել խորացված (նախատեսված ժամաքանակի ապահովմամբ): Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները:
Դպրոցում ընթացող նախամասնագիտական ուսուցումից բացի աշակերտները մասնակցում են իրենց հեռանկարային մասնագիտական ուսուցմանը համապատասխան`այլ լրացուցիչ կրթական ծրագրերով նախատեսված դասընթացների:
Ուսուցումը կազմակերպվում է կրթադաստիարակչական համագործակցային
միջավայրում`
- զուգակցելով անհատական և թիմային աշխատանքը,
- խրախուսելով նորարարությունը,
- զարգացնելով հետազոտական հմտությունները, աշխատասիրությունը,
- վերլուծական և ստեղծագործական մտածելակերպը,
- խթանելով առաջնորդությունը և մոտիվացիան,
- զարգացնելով նպատակասլացությունն ու լավագույն արդյունքի հասնելու ձգտումը,
- ուսուցումը կազմակերպելով աշակերտի նախընտրած բուհական մասնագիտական ուսուցման ծրագրերի նախնական պահանջներով: