Ինձ բացակա չդնեք
Նոյեմբերի 28-ին Վանաձորի Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Ինձ բացակա չդնեք>> խորագրով միջոցառում, որին ներկա էին ԵԿՄ Լոռու մարզի նախագահի տեղակալ, Լոռու մարզի փոխմարզետ Արսեն Դարբինյանը, <<Արծվաշեն որդիներ>> ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը, ԵԿՄ Լոռու մարզի խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, ԴՕՍԱՖ-ի նախագահ Խաչիկ Բալայանը և այլ բարձրաստիճան հյուրեր, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները: Նրանք շրջեցին դասարաններով, լսեցին աշակերտներին: Դպրոցի 9 դասարաններ անվանակոչվեցին արցախյան պատերազմում նահատակված զինվորների անուններով: Միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում, որը կազմակերպել էին Ռազմիկ Մադարյանը և Անահիտ Քոչարյանը 7-րդ դասարանի աշակերտենրի մասնակցությամբ:
Վերջում հնչեցին շնորհակալական խոսքեր, պատվոգրերով պարգեվատրվեցին դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանը, ռազմագիտւթյան ուսուցիչ Ռազմիկ Մադարյանը և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Վերջում հնչեցին շնորհակալական խոսքեր, պատվոգրերով պարգեվատրվեցին դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանը, ռազմագիտւթյան ուսուցիչ Ռազմիկ Մադարյանը և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի