Լյուդմիլա Տերյան
Մասնախմբի նախագահ/ Ֆիզիկայի ուսուցչուհի
<<Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ սերը դեպի աշակերտները և սերը դեպի աշխատանքը, ապա նա կատարյալ ուսուցիչ է: Լև Տոլստոյ
1964 թ-ին ավարտել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի բաժինը: Այժմ աշխատում եմ Վանաձորի Խորենացու անվան N17 ավագ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ և ղեկավարում եմ բնագիտամաթեմատիկական հոսքի աշխատանքները:
Ուսումնական գործընթացի հաջողության գրավականն եմ համարում աշակերտի սերն ու վստահությունը դեպի ուսուցիչը:
Ուսուցչի աշխատանքում էլ կարևորում եմ խստությունը, պահանջկոտությունը, հետևողականությունը ու բարությունը:
Ուսուցչի համար առաջնահերթ խնդիրն աշակերտի մոտ իր առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:
<<Լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը>>: Սիրում եմ այս ասույթը: