Հոսքեր
2004 թ-ից Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցը դարձավ ակտիվ համայնքային դպրոց:
2010 թ -ին Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվեց ԿԳՆ-ի <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ:
2013 թ-ին դպրոցն ընդգրկվել է <<Դպրոց կենտրոնների միության>> իրավաբանական անձանց միության անդամ:
Դպրոցը համագործակցում է ՎՊՀ, ՀՊՃՀ, Եվրոպական ակադեմիայի և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Կրթօջախի դասավանդման մեթոդիկայի հիմքում ընկած է դասականի և նորարարականի զուգակցումը: Դպրոցում գործում է աշակերտամետ ուսուցման և ծնող-մանկավարժ-աշակերտ-տնօրինություն քառակողմ փոխհամաձայնեցված կրթական համակարգ: Դպրոցի մրցակցային առավելությունը կրթական շարունակական ուղին վարժարանից համալսարան սահուն անցնելու տեսլականում է: Մեր սաները բարձրագույն մասնագիտական կրթության նախաշեմին են:
Դպրոց կարող են ընդունվել X-XII դասարանների աշակերտները:
Դպրոցի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ:
Դպրոցում սովորելիս լրացուցիչ պարապելու անհրաժեշտություն չի առաջանում:
Մեր առաքելությունն է`
Խոհեմ իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը: