Ճանաչենք մեր պատմամշակութային վայրերը: Արշավ – ուխտագնացություն:
Ս/թ մարտի 7-ին կայացավ ուխտագնացություն դեպի Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Ուղղությունը դեպի Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Մուղնիի Սբ. Գևորգ, այնուհետև Օհանավանք, Սաղմոսավանք:
Երեխաները, իհարկե, շատ էին լսել և կարդացել 4-7-րդ դարերում կառուցված մշակութային հրաշակերտ եկեղեցիների մասին, իսկ ուխտագնացությունը հիանալի առիթ էր` այդ կառույցները տեսնելու: Չնայած եկեղեցիներում մեծ բազմություն կար, բայց խորենացիները, ինչպես միշտ, աչքի էին ընկնում իրենց պահելաձևով: Այցելուները չէին կարողանում անտարբեր անցնել մեր աշակերտների կողքով, որոնք պարում, երգում էին ազգագրական երգ ու պարեր:
Հաջորդ կանգառը Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցին էր: Ծանոթացանք եկեղեցու քահանայի հետ, լսեցինք նրա հորդորները: Այնուհետև գնացինք դեպի Օհանավանք, Սաղմոսավանք:
Աշակերտների ոգևորությունը մեծ էր: Անհամբեր սպասում ենք հաջորդ ուխտագնացությանը:
Կազմակերպիչ՝ Տ. Ջիլավյան