Մեր առօրյան

 
ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը 10/ա դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր վիկտորինա՝<<Գիտակների մրցույթ>>, որը նվիրեցին 44-օրյա պատերազմում հերոսացած մեր անմեղ զոհերի հիշատակին:
Ժյուրիի անդամները գնահատեցին ու արժևորեցին աշակերտների իմացությունն ու պատրաստվածությունը:
10/ա դասարանը / ճանաչվեց 2020-21 ուստարվա <<Լավագույն դասարան>>:
 
 
 


Շնորհակալություն ենք հայտնում <<Կարմիր խաչ ընկերություն>> ՀԿ-ին ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ին I օգնության երկու արկղ տրամադրելու համար:
 


ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում  <<Պիտի մեռնի <<Ես>>-ը, որ ապրի <<Մենք>>-ը>> խորագրով միջոցառում էր ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 106-ամյա տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր  <<Հայոց պատմություն>> առարկայի  ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ և մոմավառությամբ հարգեցին ցեղասպանության, 2016թ.  <<Ապրիլյան պատերազմի>> և 2020թ. 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակը: Ներկայացվեց <<Նեմեսիս>> գործողությունը, որի նպատակն էր պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին:  Շեշտվեց, որ ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
 
 


2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակից ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ- ում գործում են արդիականացված քիմիայի,կենսաբանության, աշխարհագրության և ֆիզիկայի լաբորատորիաներ։ Սովորողների լաբորատոր գործնական աշխատանքներն իրականացվում են գերհագեցած ժամանակակից ուսումնական լաբորատորիաներում։
Օրերս քիմիայի դասին սովորողների հետ քիմիայի լաբորատորիայում կազմակերպվել էր <<Ազոտի շրջապտույտը բնության մեջ>> թեմայով դաս 10-րդ դասարանում։



ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում ս/թ մարտի 2-ին ԱԻՆ աշխատակիցների կողմից կազմակերպվեց տարհանում: Ներկա էին Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար ՓԾ փոխգնդապետ Հովիկ Սահակյան, հրամանատարի տեղակալ ՓԾ մայոր Վլադիմիր Դաղբաշյան, խմբի պետ ՓԾ մայոր Արմեն Թումանյան, հրշեջներ` Հովհաննես Ամիրյան,Արթուր Թումանյան,Վոլոդյա Սահակյան,Էրիկ Տոնոյան,Հայկ Դավթյան,Տարոն Սիմոնյան:Դպրոցի աշակերտներն ու ողջ անձնակազմը պատսպարվեցին ապաստարանում, ԱԻՆ աշխատակիցները երկու վիրավոր աշակերտի ցուցաբերեցին առաջին բուժօգնություն, գլխի և ոտքի վիրակապում և տարհանում:




17.12.2019թ. ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում հյուր էր  եկել N զորամասի զինծառայող, Վանաձորի քաղաքի բնակիչ Վազգեն Հարությունյանը: Նա ներկայացրեց <<Ես եմ>>  ծրագրի պայմանները, առավելությունները և դրական կողմերը, պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին: Զրույցը անցավ մտերմիկ և ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին դպրոցի կողմից Վազգեն Հարությունյանին նվիրվեց գիրք և <<Սփյուռք>>  ամսագրի օրինակ:



Դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում իրականացվեց տարհանման վարժանք:Միջոցառումներին մասնակցում էին Վանաձորի թիվ 2 ՀՓՁ-ի հրամանատար փրկարարական ծառայության փոխգնդապետ Հովիկ Սահակյանը, հրամանատարի տեղակալ փրկակարարական ծառայության մայոր Վլադիմիր Դաղբաշյանը:



Դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում  նվիրված Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր, կարդացին ստեղծագործություններ, խնկարկեցին զոհերի հիշատակն ու վառեցին մոմեր: Վերջում հնչեց  Շ. Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստան>> երգը:

Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան 111 և 112 դասարանների աշակերտները:Ներկաները վերապրեցին այն օրերի ցավն ու վիշտը, իսկ մասնակիցները` հուզվեցին:

Միջոցառումը կազմակերպել էր <<Հայոց պատմություն>> առարկայի ուսուցչուհի, դասղեկ Արաքսյա Պետրոսյանը:



ՀՀ ԿԳՆ<< Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտների հետ << Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեցին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելությունների բաժնի ղեկավար` Հայկ Սարգսյանը, և կարիերայի կենտրոնի աշխատակից` Բելլա Խաչատրյանը:



Հովհ. Թումանյան 150
Փետրվարի 21-ը համարվում է լեզվի միջազգային օր:
Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության և Էության ամենախոշոր փաստը,ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգևոր կարողությունների ամենաճոխ գանձարանը,հոգին ու հոգեբանությունը:
Մեծ Լոռեցու 150 ամյակը նշեցինք 17-րդ ավագ դպրոցում` տնօրենի,ուսմասվարի,ուսուցիչների և մեր սիրելի տասներորդցիների հետ:
Դու մի հավատա ժպտուն աչքերին,
Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծերին`
Միամիտ մարդկանց քաշելու համար…



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հարություն Էնֆենջյանի անվան դասասենյակի անվանակոչումը: Դասասենյակը կահավորել և վերանորոգել է դպրոցի նախկին սան, Հ.Էնֆենջյանի որդի Վարդան Էնֆենջյանը:
Միջոցառմանը հրավիրված էին Էնֆենջյան ընտանիքի անդամները, մտերիմներն ու բարեկամները, գործընկերները, հյուրեր ՎՊՀ-ից` դասախոսներ <<Օտար լեզուների>> ամբիոնից:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրինությունն ու դասղեկները կազմակերպեցին համադպրոցական էքսկուրսիա` Դսեղ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները մասնակցեցին Մեծ լոռեցու 150 ամյակին նվիրված միջոցառմանը:



Գիրքը լավագույն նվերն է ցանկացած առիթի: Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող միջոցառումը մեծ ժողովրդականություն է վայելում:
ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասղեկներն ու աշակերտները մեծ խանդավառությամբ ու սիրով գեղարվեստական գրքեր նվիրեցին Վանաձորի թիվ 7,16,27,28,30 հիմնական դպրոցի տնօրեններին:



2019թ. փետրվարի 6-13-ը ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ>> X դասարանի աշակերտները մասնակցեցին «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին` <<Էներգիաարդյունավետություն>> թեմայով: Դասընթացի նպատական էր զարգացնել սեփական փորձը և կյանքի իրավիճակները հասկանալու ու վերլուծելու կարողությունը, օգնել մարդկանց օգտակար և արդյունավետ որոշումներ կայացնել իրենց կյանքում, գործել այդ որոշումների համաձայն և պատասխանատվություն ստանձնել սեփական գործողությունների համար:
Աշակերտները բավականին ոգևորված էին և մեծ խանդավառությամբ էին մասնակցում, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում կարողացան ստանալ բավականին գիտելիքներ` սեմինարավարների գիտելիքների և հմտության շնորհիվ:



2019թ. փետրվարի 7-ին Վանաձորի 11-րդ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ ` <<Ամուլսարի շահագործումը արդարացված է>> թեմայով ` Վանաձորի N17 ա/դ-ի և ՎՊՀ հենակետային վարժարանի թիմերի միջև:
Բանավեճն ընթանում էր բուռն ու հետաքրքիրմթնոլորտում: Երկու թիմերն էլ ոգևորված էին և բովանդակային խաղ խաղացին: Խաղն ավարտվեց N17 դպրոցի թիմի հաղթանակով:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ս.Թազայանի ուղեկցությամբ այցելեցին ՎՊՀ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի, համալսարանի լաբորատոր պայմանների հետ, ինչն էլ կնպաստեր նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:



ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր գրական ցերեկույթ` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին:
Աշակերտները հանդես եկան ասմունքով, Սևակի մասին հայ և օտարազգի մեծերի արտահայտած մտքերով:





ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ նոյեմբերի 8-ին կազմակերպվել էր <<Մեդիագրագիտություն>> թեմայով դաս:

Այն վարեց Լոռու մարզի <<Ֆորտունա>> հեռուստաընկերության լրագրող Հերմինե Յավրյանը:
Ներկայացվեց, թե ինչ է մեդիան, ինչպես տարբերել կեղծ և ճիշտ լրատվությունը: Հետաքրքիր հարցուպատասխանի միջոցով մեկնաբանեցին, թե որքանով է ազատ ՀՀ մամուլն ու լրատվական դաշտը:
#MILWEEKARM18 #Vanadzor17




ՎՊՀ-ի <<Ռուսաց լեզվի>> ամբիոնի վարիչ Մ. Առուստամյանը, <<Մանկավարժության>> ամբիոնի դասախոս, ՄԳԴ դոցենտ Սեդա Բեժանյանը այցելեցին
ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենցու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ, <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով զրույց վարեցին ավարտական դասարանի աշակերտների հետ: