<<Հայաստանն եմ, ես, հայ ժողովուրդն եմ ես` Հավերժի ճամփորդը>>
Հայրենասիրական ոգին թևածում էր ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի Մովսես Խորենցաու անվան N17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը 11-րդ դասարանի աղջիկների հետ կազմակերպել էր միջոցառում` <<Հայաստանն եմ, ես, հայ ժողովուրդն եմ ես` Հավերժի ճամփորդը>> խորագրով:
Աշակերտները արտահայտիչ խոսքով ներկայացրին ազգային խորհրդանիշերը, անդրադարձան մեր պատմության գրեթե բոլոր էջերին, փառաբանեցին հայ ազատատտենչ ոգին բարձր պահող հայ մարդուն, հայ զինվորին: Վերջում երդվեցին հավատարիմ մնալ իրենց եղբայրների աննկուն ոգուն, անսասան պահլ հայոց պետականության սահմանները:
Միջոցառմանը, որպես հարավիրյալ ներկա էին հարակից դպրոցների ռազմագիտության ուսուցիչները, որոնք դպրոցի տնօրինության կողմից արժանացան շնորհակալագրերի մատաղ սերնդի կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար: