Նշվեց բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան 100—ամյակը
Ս/թ մայիսի 2-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ գրական ցերեկույթ էր կազմակերպվել բանաստեղծուհի Մարո Մարգարյանին 100 ամյակին նվիրված: Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին գրողի կյանքը, ստեղծագործական ուղին, կարդացին բանաստեղծություններ և մեծերի խոսքերը գրողի մասին: Չնայած այն հանգամանքին, որ հեղինակը դպրոցական ծրագրի շրջանականերից դուրս էր, աշակերտները մեծ ոգևորությամբ և սիրով ներկայացրին բանաստեղծուհու ստեղծագործությունները և հանդիսատեսին փոխանցեցին հեղինակի շունչն ու հոգին:
Մ. Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները. «Մտերմություն», «Մոր ձայնը», «Փշատենի», «Լիրիկական լուսաբաց», «Ձնհալից հետո», «Լցված լռություն» եւ այլն։ Այսօր նրա ստեղծագործությունները շարունակում են հուզել մարդկանց՝ պարգևելով մարդասիրության, հայրենասիրության և առաքինության անհրաժեշտ դասեր:
Գրական ցերեկույթը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը: