Նոյեմբերի 11-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց էր եկել ԱՍԱԼԱ-ի «ՎԱՆ» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Նոյեմբերի 11-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց էր եկել ԱՍԱԼԱ-ի «ՎԱՆ» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Հանդիպումը կազմակերպել էր դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Ռազմիկ Մադարյանը:
Վազգեն Սիսլյանը աշակերտներին պատմեց 1981թ. սեպտեմբերի 24-ին իրականացրած <<Վան>> գործողության մասին: Այդ օրը 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ (Վազգեն Սիսլյան, Արամ Պասմաճյան, Հակոբ Ջուլֆայան և Գևորգ Կյուզելյան), զինված ատրճանակներով, ինքնաձիգներով և պայթուցիկներով, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը, 16 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Լրագրողներին և հեռուստաալիքներին ներկայացրերցին հայ դատի և հայերի նկատմամբ ցեղասպանության, պահանջատիրության խնդիրները: Աշխարհը տեղյակ չէր և ընդհանրապես չգիտեր հայերի մասին: Նպատակը ոչ միայն դեսպանատունը գրավելն էր, այլ դատարանում հայ դատի խնդիրները բարձրացնելն ու ներկայացնելը աշխարհին:
Աշակերտները իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին Վազգեն Սիսլյանին: