«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ
«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում: Մրցույթի շրջանակներում Վանաձորի N17 ավագ դպրոցում կայացավ ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցում էին քլաստեր դպրոցներից՝ Վանաձորի N16 հիմնական, Վանաձորի N19 հիմնական, Վանաձորի N30 հիմնական դպրոցները: Ընտրված լավագույն նկարները ուղարկվեցին «Դպրոց-կենտրոնների միություն»: