Նվարդ Ղուլյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1988թ-ին ավարտել եմ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը:
1990թ-ից աշխատում եմ Խորենացու անվան N17 ավագ դպրոցում: Այդ ընթացքում տասը տարի եղել եմ դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնախմբի նախագահ: Այժմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ:
Գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է կատարելապես տիրապետի հայոց լեզվին, ունենա գրագետ խոսք: Գրականության դասերի ընթացքում կարևորում եմ գրողի կենսագրության և ստեղծագործության համակողմանի ուսումնասիրությունը, քանի որ դրանք կնպաստեն սովորողի արժեհամակարգի ձևավորմանը: