Պրակտիկա
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի լազերային ֆիզիկա մասնագիտությամբ IV կուրսի ուսանող Արեն Հակոբյանը այսօր անց կացրեց պրակտիկա 12բ դասարանում, դասի թեման էր <<Զանգվածի կենտրոն: Հավասարակշռության տեսակները, երբ մարմինը ունի հենման կետ, պտտման առանցք և հենման մակերես>>:
Մեր նախկին սանը նշում է, որ աշակերտները բավականին ակտիվություն ցուցաբերեցին նոր նյութի հաղորդման ժամանակ և նրանց հետ աշխատելը բավականին հաճելի էր: