Ալոյան Հերմինե

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

1988 թ-ին ավարտել եմ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը:
1989 թ-ից աշխատում եմ Վանաձորի Խորենացու անվան N17 ավագ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Հայոց լեզվի և գրականության դերը մեծ է հայ մարդու ձևավորման, զարգացման գործում: Լեզվի գերազանց իմացությունը կարևորում եմ, քանի որ ազգապահպանության գործում այն անփոխարինելի գործոն է: