Անահիտ Քոչարյան

Մասնախմբի նախագահ

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

1994թ-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
2002թ-ից տեղափոխվել եմ Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց, և աշխատել որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2009թ-ից ղեկավարում եմ <<Հայոց լոզու և գրականություն>> առարկայական մասնախումբը:
Անհրաժեշտ եմ համարում գրականության ուսուցման դերն ու նշանակությունը, քանի որ գրականությունը մարդկության պատմության ու ներկա օրվա հոգևոր հայելին է, որն ապահովում է կյանք մտնող սերնդի մարդկային ձևավորման ու կայացման դժվարին գործընթացը, դաստիարակում է սովորողի զգացմունքային ու մտավոր աշխարհը: Այդ իսկ պատճառով առարկայի ուսուցումը կոչված է կյանք մտնող սերնդին տալ անհրաժեշտ իմացություն ու ճաշակ հայ և համաշխարհային գրականության մասին:
Գիտակցելով կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը, կարևորում եմ մշտապես կատարելագործել իմ մասնագիտական կարողությունները:
Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը՝ դպրոցի բովանդակությունը: Հովհ. Թումանյան