Աշակերտական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

12717902_851831928272217_681420182332892143_n      Ս/թ փետրվարի 16-ին հրավիրվեց աշակերտական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենությունը և աշակերտական խորհրդին կից խորհուրդների պատասխանատուները: Նիստի ժամանակ քննարկվեցին 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները` հաշվի առնելով աշակերտների ուսումնական ծանրաբեռնվածությունը: Քննարկվեցին նաև մի շարք այլ կազմակերպչական հարցեր` կապված դպրոցի կարգապահական, սանիտարահիգիենիկ և ուսումնական գործընթացների հետ: Աշակերտական խորհուրդը դպրոցին վերաբերող որոշ հարցերի շուրջ իր մտահոգությունները կիսեց տնօրենի Թ.Սաղաթելյանի հետ, ով իր աջակցությունն ու համաձայնությունը տվեց այդ հարցերի արդյունավետ լուծման համար:

       Որոշվեց, որ այսուհետև ավելի շատ բազմաբնույթ միջոցառումներ, ճանաչողական և գիտահանրամատչելի բնույթի հավաքներ, զեկուցումներ և քննարկումներ կկազմակերպվեն:

Ղեկավար՝ Տ.Ջիլավյան