Թազայան Սուրեն

 

Պատմության ուսուցիչ

2010թ ավարտել եմ Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը բակալավրիատի համակարգը: 2012 թ ավարտել եմ նույն բուհի մագիստրատուրան:
2013թ ից աշխատում եմ Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում ` որպես պատմության ուսուցիչ:
Պատմության դասավանդման մեջ կարևորում եմ, հիմք ընդունելով միջին դպրոցում ստացած նյութը, ավագ դպրոցի նյութը ներկայացնել առավելապես քաղաքական պատմագրության տեսանկյունից, նպաստել աշակերտի մոտ դեպքերի և իրադարձությունների պատճառահետևանքային կապը բացահայտելու, խնդրի նկատմամբ ինքնուրույն մոտեցում դրսևորելու, վերլուծական եզրահանգումների կարողությունների զարգացմանը: