Ներառական կրթություն
Ներառական կրթություն
Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:
Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:
Հատուկ կրթություն
— Երեխաների կրթությունը առանձնացված միջավայրում
— Կրթությունը կառուցված է ուսուցչի անհատական աշխատանքի վրա:
Ինտեգրացված կրթություն
— Երեխան հանրակրթական դպրոցում է:
— Երեխայի կրթությունը չի ուղեկցվել դպրոցների կազմակերպման, ուսումնական պլանների ու դասավանդման մեթոդների:
— Համապատասխան փոփոխություններով հանրակրթական
Ներառական կրթություն
— Երեխայի կրթությունը իր համայնքի սովորական դպրոցում:
— Ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են իրենց կարիքներով և կարողություներով:
— Կառուցված է թիմային աշխատանքի վրա:
Լոռու մարզում ներառական կրթությունը ներդրվել է 2008 թվականին: Այսօր մարզում հաշվառված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 695 երեխաներ: Նրանցից ներառական դպրոցներում սովորում են 520-ը, հատուկ դպրոցներում կրթություն է ստանում 175 երեխա:
Ներառական կրթությունը մեր դպրոցում
Ներառական կրթությունը մեր` Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում, գործում է 2014թ.-ից: Ծրագրում ընդգրկված աշակերտների հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը: Բազմամասնագիտական թիմը կազմված է հետևյալ մասնագետներից`
v հոգեբան — կատարում է անհատական և խմբային բազմաբնույթ աշխատանքներ` ԿԱՊԿՈՒ աշակերտների կարիքներից ելնելով:
v սոցիալական աշխատող – աշխատանք է տանում ԿԱՊԿՈՒ աշակերտների և նրանց ընտանիքների հետ:
v հատուկ մանկավարժ — անհատական և խմբակային աշխատանքներ է տանում ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ: Վերահսկում է կրթության կազմակերպման գործընթացը:
Բազմամասնագիտական թիմը համագործակցում է միմյանց, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև երեխայի խնդիրների հետ առնչություն ունեցող այլ կառույցների հետ: