Շնորհավո՛ր տոնդ, ուսուցիչ

Հոկտեմբերի 9-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում օրը տոնական էր: Դահլիճը բազմամարդ էր, ձևավորված փուչիկներով ու ծաղիկներով: Փոխտնօրեն Վ.Սիմոնյանը աշակերտների մասնակցությամբ հաճելի անակնկալ մատուցեց դպրոցի տնօրենին, ուսուցիչներին:
Դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան ուրախ երգ ու պարով, ասմունքով, իրենց սրտի խոսքն ուղղեցին մանկավարժական ողջ կոլեկտիվին: