Ուսուցչի տոն

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 5-ին, ավանդույթի համաձայնկազմակերպվել էր <<Մաշտոցից մինչ օրս>> խորագրով միջոցառում՝ նվիրված ուսուցչի օրվան: Միջոցառումը կազմակերպել էր դաստիարակչական գծով փոխտնօրեն Վարդուհի Սիմոնյանը: Մասնակցում էին դպրոցի շնորհալի սաները: Հրավիրված էին ուսուցիչներ, ծնողներ: Աշակերտները երգով, պարով, ասմունքով շնորհավորեցին ուսուցիչներին:

Դահլիճը գեղեցիկ զարդարված էր, հանդիսատեսը բարձր տրամադրություն ուներ:

<<Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենա լավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ>>: (Ադոլֆ Դիստերվեգ)