Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակին նվիրված համաքաղաքային երթ

2017թ. մարտի 5-ին Վանաձոր քաղաքում կազմակերպվել էր համաքաղաքային երթ՝ նվիրված ասպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակին:
Երթին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Վանաձորի Մովես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները:
Աշակերտները սբ.Աստվածածին եկեղեցում մասնակցեցին հատուկ արարողակարգին, կատարեցին մոմավառություն, որից հետո մեկնարկեց երթը՝ դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի արձան: Երթի դրոշակակիրները մեր դպրոցի սաներն էին, ովքեր պատվո պահակ կանգնեցին Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, իսկ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները ծաղիներ դրեցին մեծն ապարապետի արձանին: