ՎԻԿՏՈՐԻՆԱ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջդպրոցական վիկտորինա-խաղ՝ ուսուցիչների մասնակցությամբ: Խաղը կրում էր իմացական բնույթ, որտեղ պետք էր արագություն, ընդհանուր զարգացվածություն: Խաղի նպատակն էր ձևավորել համագործակցություն և անց կացնել ստուգատես ձեռք բերած գիտելիքների շուրջ:
Խաղում իրենց ուժերն էին փորձում Վանաձորի N16 հիմնական և Վանաձորի N17 ավագ դպրոցների թիմերը: Ժյուրիի կազմում էին N17 ավագ դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանը, նույն դպրոցի հայ գրականության ուսուցչուհի Ա. Քոչարյանը, <<Հայկական զարգացման>> բանկի կառավարիչ Ա. Գևորգյանը :
Խաղն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլը բաղկացած էր 35 հարցից, երկրորդը՝ 10: Յուրաքանչյուր փուլից հետո ամփոփվեցին խաղի արդյունքները: Խաղում մեկ միավորի առավելությամբ հաղթեց Վանաձորի N16 հիմնական դպրոցը:
<<Հայկական զարգացման>> բանկի կառավարիչ Ա. Գևորգյանը հաղթող թիմին և ժյուրիի անդամներին պարգևատրեց հուշանվերներով:
Շնորհակալություն ենք հայտնում մասնակիցներին, իրենց վստահության, մասնակցության և համարձակության համար, ինչպես նաև ժյուրիի անդամներին՝ անաչառության և օբյեկտիվ գնահատականների համար:
12294684_881374498651293_4829244723600185832_n 12524386_881374471984629_5896345633518493475_n 12928357_881374495317960_8262228988048874248_n 12931100_881374095318000_8285826989721528648_n 12938074_881374128651330_1391577360542042734_n 943996_881374091984667_4931877042283014822_n