Տոնդ շնորհավո՛ր, հա՛յ զիվոր

                                     Այսօր դպրոցում հաղթական տրամադրություն էր:

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում բացվեց <<Փառքի սրահ>>
2017թ. փետրվարի 7-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում բացվեց <<Փառքի սրահ>>՝ նվիրված 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին անօրինակ քաջություն ցուցաբերած դպրոցի նախկին սաներին:
Միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ պաշտոնատար անձիք ՝ ի դեմս փոխմարզպետ պրն. Ա.Դարբինյանի, փոխքաղաքապետ պրն. Ա.Բերնեցյանի, գրող-հրապարակախոս Ս.Խալաթյանի: Իրենց ներկայությամբ մեզ պատվեցին ԵԿՄ Վանաձորի ՏԲ նախագահի տեղակալ Գագիկ Մալխասյանը, ԵԿՄ Ալավերդու ՏԲ նախագահ Կարապետ Կիրակոսյանը, Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանը, ազատամարտիկներ Մարտուն Բաղրամյանը, Աղասի Հախոյանը, Սասուն Ծատուրյանը: Հրավիրված էին նաև տասնչորս աշակերտների ծնողները, որոնց մատուցվեց գեղեցիկ անակնկալ՝ բաժակներ՝ իրենց զավակների լուսանկարներով:
Հայրենասիրական ոգին թևածում էր ողջ դպրոցում, իսկ դահլիճում հյուրերին սպասում էին զինվորական հագուստով 9-րդ դասարանցիները, ովքեր յուրօրինակ միջոցառում էին կազմակերպել իրենց դասղեկ Անահիտ Քոչարյանի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրերցին ազգային երգն ու պարը, փառաբանեցին հայոց բանակին, հայ ազատատենչ ոգին բարձր պահող զինվորին, իսկ վերջում երդվեցին հավատարիմ մնալ իրենց մեծ եղբայրների աննկուն ոգուն, դառնալ քաջարի զինվոր, անսասան պահել հայոց պետականության սահմանները:
9-րդ դասարանի աշակերտուհի Երկրապահ կամավորականների միության <<Պատանի երկրապահների>> խմբակի սան Կիմա Պողոսյանը պարգևարվեց Երկրապահ կամավորականների <<Եռասերունդ>> հոբելյանական մեդալով:
Փառք ու պատիվ Հայոց բանակի անվեհեր զինվորին, զինվոր ծնող հայ ժողովրդին: