<<Հույս, հավատ, սեր>>
Հոկտեմբերի 13-ին Վանաձորի Մ.Խորենացու անվան N 17 ա/դ կազմակերպվել էր բաց դաս` <<Հույս, հավատ, սեր>> թեմայով հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ա.Պետրոսյանի նախաձեռնությամբ:
Դասի սկզբում ուսուսցչուհին <<Մտագրոհ>> մեթոդի միջոցով ամփոփեց դասը, այնուհետև աշակերտները կարդացին նախապես հանձնարարված շարադրությունները` <<Հույս>>, <<հավատ>>, <<սեր>> վերնագրերով: Դրանից հետո գրատախտակին գրեցին թևավոր խոսքեր, ասացվածքներ, առօրյայում օգտագործվող արտահայտություններ, որոնց մեջ կային <<Հույս>>, <<հավատ>>, <<սեր>> տերմինները:
Աշակերտները ներկայացրեցին նաև իրենց պատրաստած պաստառները:
Խմբային աշխատանքի ժամանակ աշակերտները աղջկա տեսքով մարմնավորեցին <<հույսը>>, <<հավատը>> և <<սերը>>: Բաց դասը եզրափակվեց Կիմա Պողոսյանի արտասանությամբ` <<Սերը կյանք է,,,>> և ուսուցչի խոսքով:
Բոլոր աշակերտները գնահատվեցին, իսկ լավագույններին տրվեցին խրախուսական մրցանակներ: