<<Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների>>

Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 20-ին <<Մաթեմատիկա>> առարկայից կազմակերպվել էր խաղ-մրցույթ X դասարանների միջև` <<Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների>> խորագրով: Մրցույթի նպատակն էր` աշակերտների մեջ մաթեմատիկայի նկատմամբ սերն ու հետաքրքրությունն էլ ավելի բարձրացնելը:
Երեք փուլերի միջև ընկած դադարի ժամանակահատվածում հնչում էին մեծ գիտնականների խոսքեր:
Աշակերտները ոգևորվում էին, որ կարողանում են պատասխանել հնչեցված տրամաբանական հարցերին: Մրցույթի ավարտին նրանք խրախուսվեցին շնորհակալագրերով: Խաղ-մրցույթը վարեցին 11-րդ դասարանի <<Բնագիտական>> հոսքի աշակերտները, իսկ այն կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Տաթևիկ Անտինյանը: