<<Ամեն բանաստեղծ իր ժողովրդի սիրտը պետք է լինի>>

Հոկտեմբերի 26-ին Մ. Խորենացու անվան թիվ 17 ա/դ օրը թումանյանական էր: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը XI դասարանի հումանիտար հոսքի աշակերտների հետ կազմակերպել էր <<Ամեն բանաստեղծ իր ժողովրդի սիրտը պետք է լինի>> խորագրով գրական-երաժշտական կոմպոզիցիա` նվիրված մեծ բանաստեղծը Հովհ. Թումանյանին:
Ներկա էին ուսուցիչներ, հյուրեր, աշակերտներ: Դասարանը ձևավորված էր թումանյանական շնչով` պաստառներ, նկարներ, փուչիկներ:
Ներկայացվեցին Թումանյանի ստեղծագործությունները, հնչեցին Թումանյանի խոսքերով գրված երգեր, ցուցադրվեցին տեսահոլովակներ:
Աշակերտները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով:
<<Կյանքի դասը վարում է բանաստեղծը>> բաժնում ներկայացվեցին Թումանյանի մտքերից, որոնք դաստիարակչական մեծ նշանակություն կունենան աշակերտների համար: Եվ ընդհանրապես ընդգրկված բոլոր նյութերը ուղղված էին աշակերտների դաստիարակությանը, գեղարվեստական և երաժշտական ճաշակի ճիշտ ձևավորմանը, ինչն էլ միջոցառման նպատակներից մեկն էր:
Ներկաները տպավորված էին, և ևս մեկ անգամ առնչվեցին թումանյանական կախարդական ու հրաշալի աշխարհին` պարզ ու պայծառ, թանկ ու հարազատ, սրտառուչ ու մտերիմ:
Ոգևորող և շնորհակալան խոսք ասաց դպրոցի տնօրեն Թ> Սաղաթելյանը, Վամաձորի մանկատան փոխտնօրենը: